Վստահ եմ, որ մենք կառուցելու ենք մետրոյի «Աջափնյակ» կայարանը. Ավինյան
Երևանի Մետրոպոլիտենի նոր «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծի համալիր փորձաքննությունը հաջողությամբ ավարտվել է, և այժմ անհրաժեշտ է կազմակերպել շինարարության մրցույթը և ապահովել համապատասխան ֆինանսավորում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ։
«Նախագիծը, որը, թերևս, Հայաստանի նորանկախ պատմության ամենաբարդ ծրագրերից մեկն է, անցել է համալիր փորձաքննություն։ Դրա վրա մոտ 7 ամիս է ծախսվել։ Մնում է շինարարության մրցույթի ու ֆինանսավորման կազմակերպումը»,-ընդգծեց Ավինյանը։
Նրա խոսքով՝ պետությունը մետրոյում նման մակարդակի ծրագիր չի իրականացրել ավելի քան 40 տարի, և այդ ոլորտում կուտակված կարողությունների կորուստը բարդացրել է գործընթացը։
«Եթե նմանատիպ պրոցեսները երկար դադարների մեջ են հայտնվում, հետո պետք է այդ կարողությունները վերականգնել։ Վստահ եմ՝ մենք կառուցելու ենք այդ կայարանը»,– շեշտեց քաղաքապետը։
Նա հավելեց, որ մոտ ապագայում նաև կանցկացվի տեխնիկական հսկողության մրցույթ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել