Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Ամերիաբանկը միացել է Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին

Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը հունիսի 27-29-ը կմասնակցի Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ցուցահանդեսին, որը նախաձեռնել է Big Projects ընկերությունը։

Էքսպոյի այցելուներն Ամերիաբանկի տաղավարում կգտնեն Հայաստանում հիփոթեքային վարկավորմամբ անշարժ գույք ձեռք բերելու՝ իրենց նախասիրություններին ու կարիքներին համապատասխան տարբերակներ Երևանում կամ մարզերում՝ նախատեսված Հայաստանի ռեզիդենտների, Սփյուռքի մեր հայրենակիցների, ինչպես նաև բոլոր ցանկացողների համար։

«Մեր մասնակցությունը TOON EXPO Մոսկվային պայմանավորված է այն համոզմամբ, որ Սփյուռքի մեր հայրենակիցների հետ կապը պետք է լինի իրական, կենդանի և կառուցողական։ Մենք ուզում ենք լսել նրանց, հասկանալ՝ ինչպես կարող ենք աջակցել հայրենիքում սեփական տուն ունենալու կամ ներդրումային գույք ձեռք բերելու ճանապարհին։ Մոսկվայում կունենանք գործնական հնարավորություն՝ անմիջապես շփվելու մեր հաճախորդների հետ, բացահայտելու նրանց կարիքներն ու համապատասխանեցնելու մեր լուծումները։ Հայաստանը կարող է և պետք է դառնա ավելի գրավիչ ներդրումների համար, և նման հարթակները նշանակալի առաջընթաց կարող են ապահովել այդ ուղղությամբ», – նշում է Ամերիաբանկի երկարաժամկետ բանկային ծառայությունների թրայբի ղեկավար Վահրամ Գևորգյանը։

Եռօրյա էքսպոյի շրջանակում այցելուները կկարողանան տեղում ծանոթանալ Ամերիաբանկի հիփոթեքային առաջարկներին և, ցանկության դեպքում, անմիջապես առցանց հայտ ներկայացնել։ Ամերիաբանկը տրամադրում է հիփոթեքային վարկ հատուկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար։ Նրանք կարող են առցանց դիմել՝ անշարժ գույք գնելու, վերանորոգելու կամ կառուցապատելու նպատակով՝ Հայաստանի ցանկացած անկյունում, անկախ բնակության երկրից կամ գտնվելու վայրից։

Վարկի դիտարկման համար պարտադիր չէ Հայաստանում գրանցված եկամուտ կամ մշտական բնակության հասցե ունենալը․ հաշվի են առնվում հաճախորդի՝ արտերկրում ստացվող եկամուտները, իսկ վարկը հաստատվում է առանց տրամադրման և սպասարկման վճարների։

Էքսպոյի ընթացքում Ամերիաբանկը և իր գործընկեր կառուցապատող ընկերությունները հանդես կգան հատուկ առաջարկներով՝ ներկայացված գույքի համար առաջարկելով առավել մատչելի սակագին։ Ավելին, 40% կանխավճարի պայմանով, վարկը կտրամադրվի առանց վարկունակության գնահատման։

«Մենք մշտապես արժևորել ենք մեր գործընկեր կառուցապատողների հետ երկարաժամկետ, վստահության վրա հիմնված համագործակցությունները։ Այս անգամ ևս նրանց կողքին ենք, և միասին հանդես ենք գալիս համատեղ ձևավորված շահավետ առաջարկներով՝ հատուկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար», – նշում է Ամերիաբանկի հիփոթեքի պրոդուկտի ղեկավար Լիանա Աղայանը։

Սփյուռքի մեր հայրենակիցների համար վարկը կարող է տրամադրվել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով՝ 60-ից մինչև 360 ամիս ժամկետով։ Վարկի տրամադրման պայմաններն ու մանրամասները հասանելի են Ամերիաբանկի պաշտոնական կայքում:

Էքսպոյի շրջանակում այցելուներին կներկայացվի նաև անշարժ գույքի myhome.am էկոհամակարգը, որի միջոցով հնարավոր է ստանալ հիփոթեք ՀՀ-ում ընդամենը 5 րոպեում, գնել ու վարձակալել անշարժ գույք, ծանոթանալ արտերկրում վաճառվող գույքերի առաջարկներին, ստանալ արտոնյալ պայմաններով առաջարկներ համագործակցող կազմակերպություններից և շատ ավելին: 

TOON EXPO-ն տեղի կունենա Մոսկվայի «Տիմիրյազև» ցուցահանդեսային կենտրոնում՝ հունիսի 27-29-ը։

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ 

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: