Իսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Բաղերին
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին զոհվել է Իսրայելի հարձակումների հետևանքով Թեհրանում։ Այս մասին հայտնում են իրանական Mehr և ISNA լրատվական գործակալությունները։ Մոհամադ Բաղերիի մահվան մասին գրում է նաև The Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի Պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) ներկայացուցչին։
Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հաղորդել էին նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԿՍԻՌ) հրամանատար Հոսեյն Սալամիի, ինչպես նաև երկու ատոմային գիտնականների՝ դոկտոր Թեհրանչիի և Ֆերեյդուն Աբբասիի մահվան մասին։
Բաղերիի պաշտոնը ժամանակավորապես կստանձնի ծովակալ Հաբիբոլլա Սայյարին։ Սալամիի պաշտոնը՝ ԿՍԻՌ «Քուդս» հատուկ ստորաբաժանման նախկին ղեկավար Ահմադ Վահիդին։
Հունիսի 13-ի լույս գիշերը Իսրայելը սկսել է ռազմական գործողություն՝ «Առյուծների ազգ» անվանմամբ։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ գործողությունը կտևի «այնքան օր, որքան անհրաժեշտ լինի»։
ՑԱՀԱԼ-ը պնդում է, որ Իրանը բավականաչափ հարստացված ուրանի պաշար ունի՝ մի քանի ատոմային ռումբ պատրաստելու համար մի քանի օրվա ընթացքում, և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այս «անխուսափելի վտանգի» դեմ։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...