Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Ապօրինի ընդերքօգտագործման դեպքերով բացառել հետագայում նմանատիպ դեպքերի շարունակական կատարումը․ ՔԿ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը, մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության քննիչները:

Տիգրան Շոխոյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 թվականի ընթացքում Արարատի մարզային քննչական վարչության կատարած աշխատանքները:

ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի ընթացքում քննվել է 5903 քրեական վարույթ, որից 1058-ը փոխանցվել է 2023 թվականից: 869 քրեական վարույթ փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս, որից 98-ը եղել են 1 տարուց ավելի ժամկետում քննվող:

2024 թվականին քննված 5903 քրեական վարույթից լուծվել է 5034 վարույթի ընթացք, որից դատավարական ավարտ են ունեցել  3945-ը:

3945 քրեական վարույթից 1030-ը՝ 1069 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, 1-ը՝ եզրափակիչ ակտով ուղարկվել է դատարան, 2914-ը կարճվել է, որից 2529-ը՝ ռեաբիլիտացնող, 385-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով: 348 վարույթ միացվել է, 168-ն ուղարկվել է այլ մարմին, 573-ը պասիվացվել է:

Հաշվետու ժամանակահատվածում մարզային քննչական վարչությունում 1 քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 190 քրեական վարույթ:

2024 թվականի ընթացքում  մարզային քննչական վարչությունում ստացվել է առերևույթ հանցանքի վերաբերյալ 4801 հաղորդում, որից 4375-ով  նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դատարան ուղարկված, ոչ արդարացնող հիմքով կարճված քրեական վարույթներով հանցագործությամբ պատճառված վնասի չափը կազմել է 209 մլն 704 հզր ՀՀ դրամ, որից վերականգնվել է 192 մլն 708 հզր ՀՀ դրամը:

2024 թվականին նախաքննության փուլում գտնվող քերական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 59 մլն 998 հզր ՀՀ դրամ գումար:

Հաշվետու ժամանակահատվածում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 30 քրեական վարույթ, որից 3-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 14-ը՝ կարճվել, 3-ը՝ միացվել, 10-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս:

Նույն ժամանակահատվածում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 54 քրեական վարույթ, որից 1-ն ուղարկվել է դատարան,  23-ը՝ կարճվել,  2-ը՝ հաշվառվել որպես անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողությունները կատարված, 10-ը՝ միացվել, 18-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս:

2024 թվականի ընթացքում քննվել է կոռուպցիոն  բնույթի  հանցագործությունների  վերաբերյալ  21 քրեական վարույթ, որից 1-ն ուղարկվել է դատարան, 1-ը ոչ ռեաբիլիտացնող հիմքով կարճվել է, 1-ը՝ պասիվացվել, 2-ը՝ միացվել, 2-ն ուղարկվել է այլ մարմին, 14-ը՝ փոխանցվել 2025 թվականի 1-ին կիսամյակ:

Խորհրդակցության ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է հետևողականություն ցուցաբերել մարզի տարածքում արձանագրված ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթներով պատշաճ և համակողմանի նախաքննություն ապահովելու և պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։

Արթուր Պողոսյանը հանձնարարել է ապօրինի ընդերքօգտագործման դեպքերով քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ բացառել հետագայում նույն վայրում նույնաբնույթ դեպքերի շարունակական կատարումը:

Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձել է նաև անչափահասների կողմից կամ անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործություններին և հանձնարարել այդ ուղղությամբ միջնորդագրեր ներկայացնել իրավասու մարմիններին: