Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու
4․991․788 դրամ գումար են տրամադրելու Իդրամը և IDBank-ը «Մի դրամի ուժի» մայիս ամսվա ծրագրի շրջանակում «Հայորդի» ամենամյա ճամբարին, որին մասնակցելու են զոհված հայորդիների շուրջ 300 երեխաներ։
Իսկ հունիսի շահառուն Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի շահառու արյան բարորակ խնդիրներ ունեցող երեխաների աջակցության ծրագիրն է, որի շրջանակում հավաքագրված ողջ գումարն ուղղվելու է երեխաների համար դեղորայքի ձեռքբերմանը։
««Մի դրամի ուժն» այս ամիս նշում է իր գործունեության 5-ամյակը և այն, որ հենց Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը պետք է լինի այս խորհրդանշական ամսվա շահառուն, մեր թիմի միաձայն որոշումն է։ Հավատ, պայքար, անասելի ջանքեր ու վերջապես հաջողություն և հաղթանակ․ սա այն ճանապարհն է, որով անցնում են այս կամ այն հիվանդության դեմ պայքարող երեխաներն ու այս ճանապարհին նրանց համար կարևոր է ցանկացած աջակցություն։ «Մի դրամի ուժն» էլ հենց այդ մասին է՝ մեկ դրամներից գոյացող մեր մի քանի միլիոնի հասնող դրամական աջակցությունները ուղղակի գումարներ չեն։ Դա մեր ընկերությունների ու մեր հավատարիմ օգտատերերի պատասխանատվությունն է, հոգատարությունն ու աջակցելու կամքը այս դեպքում մեր փոքրիկներին, որոնց առողջության մեջ ներդրումը մեզ համար խիստ կարևոր է», - նշեց Իդրամ և IDBank ընկերությունների հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց․ «Մի դրամի ուժը» արդեն չորրորդ անգամ հնարավորություն է տալու տասնյակ երեխաների ստանալ իրենց առողջության համար չափազանց կարևոր դեղորայքը: Շնորհակալ ենք Իդրամին և IDBank-ին՝ շարունակական աջակցության ու մեր երեխաների կողքին մշտապես լինելու համար։ Օգտվելով հնարավորությունից՝ շնորհավորում եմ «Մի դրամի ուժի» ողջ թիմին՝ հնգամյա հոբելյանի կապակցությամբ։ Հինգ տարվա ընթացքում ծրագիրն ապացուցել է, որ յուրաքանչյուր դրամ կարող է դառնալ մեծ ու իրական փոփոխությունների սկիզբ։ Մաղթում ենք նոր հաջողություններ, նոր նախաձեռնություններ և կյանքի կոչված նոր ու կարևոր համագործակցություններ»:
«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել