Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի
300 հազար ադրբեջանցիների "խաղաղ" ներխուժման մասին ավելի մանրամասն. Արմեն Մանվելյան30 կրեդիտ տրամադրող ուսուցիչների վերապատրաստման երկամսյա համակցված ծրագիրն այլևս հասանելի է«Ձեզ միացնում ենք 5G-ին, հավաքեք հրամանը»․ IDBank-ը զգուշացնում է «կապի թարմացման» անվան տակ տեղի ունեցող զեղծարարության մասին Ընտրակաշառքի գործով խուզարկություններ են կատարվել. ձերբակալվել է 5 անձԴու մնացել ես ամուր՝ նույնիսկ անազատության մեջ․ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ռուբեն ՎարդանյանինUcom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով Հայաստանի բիզնես առաջնորդներին «Ուժեղ Հայաստան» դաշինքը քարոզարշավը շարունակում է Լոռու մարզի Սպիտակ համայնքումԵկե՛ք փոփոխության և հույսի հանրահավաքին. Ուժեղ Հայաստան Ալիեւի հրահանգները կատարող իշխանությունը անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին. Մարիաննա ՂահրամանյանՋեյհուն Բայրամովը մեկնել է ԱՄՆԿողոպուտի դեպք է բացահայտվելԱյսօր Ռուբենը Վարդանյանը դարձավ 58 տարեկան. Ավետիք ՉալաբյանԴեպի Ռուսաստան ծաղկի արտահանման արգելքը կհանգեցնի հայ տնտեսվարողների սնանկացմանը․ Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Սպիտակում 3 օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆԱրի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը»Ապագան պատկանում է ուժեղ ՀայաստանինԻրանը և ԱՄՆ-ն հուշագրում չեն ներառել Հորմուզի նեղուցի կառավարման հարցերը. ԲաղայիՄիացիր փոփոխությանը՝ հանուն ուժեղ ՀայաստանիԻնչպես հաշվի առնել սփյուռքի ձայնը ընտրություններում
Մամուլի տեսություն

Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ասում են՝ եթե ծիծեռնակները ցածր են թռչում, ապա մեծ է հավանականությունը, որ քիչ անց անձրև կտեղա: Իսկ եթե քպականները կամ հենց քպապետ Փաշինյանը հիշում են Սահմանադրության մասին, ուրեմն նրանց տեղը բավականին նեղն է:

Չէ, Սահմանադրությանը հղում անող քպականը, առավել ևս՝ կարկառուն քպականն ինքնին զավեշտական պատկեր է: Դա նման է տեսարանի, երբ չսանրված, հնամաշ, պատառոտված ու խայտաբղետ կարկատված հանդերձով ու ցեխոտ, ծակ կոշիկներով մեկը «վեհապանծ» դատողություն է անում «բարձր մոդայի» մասին: Համաձայնեք, որ առնվազն ծիծաղելի է: Իսկը՝ կոմեդիա:

Բայց մենք դրա մեջ ենք ապրում: Իսկ, որ շատ ավելի տխուր է, մեր դեպքում դա տրագեդիա է: Ինչևէ...

Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավանք սկսած Նիկոլ Փաշինյանի ՔՊ կարկառուններից մեկը օրերս նման «միտք» է երկնել, թե «Կաթողիկոսին կընտրենք Սահմանադրության շրջանակներում, ինչպես մեր 7 տարիների գործողությունները»:

Էստեղ են ասել՝ թան էլ չէ, սոդայով վիսկի, իսկ եղանակային պայմաններից ելնելով՝ սառույցով օշարակ: Բայց փորձենք ավելի լուրջ, մանավանդ, որ քպականներն ու Փաշինյանը ամենևին էլ կատակ չեն անում:

Երբ Փաշինյանը կամ նրա ներկայացուցիչը հղում են անում իրենց իշխանավարման անցած 7 տարիներին ու ասում՝ վարվելու ենք՝ «ինչպես միշտ», ապա դա որպես չարագույժ սպառնալիք է հնչում: Սպառնալիք՝ հանրությանը, սպառնալիք՝ երկրին, ազգային արժեքներին ու դարավոր հաստատություններին:

Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանավարման անցած 7 տարին երկրի Սահմանադրության մի քանի կոպիտ ու աղաղակող ոտնահարումներ են եղել: Դե, ի թիվս այլ աղետաբեր երևույթների: Բավարար է հիշեցնել այն դրվագը, երբ 2018-ի հոկտեմբերին արդեն քանի ամիս որպես վարչապետ պաշտոնավարող Նիկոլ Փաշինյանը հրահրեց ու նախաձեռնեց հարձակում օրինական և սահմանադրական հիմքերով գործող Ազգային ժողովի վրա: Դա գործնականում բռնության գործադրում էր օրենսդիր մարմնի վրա՝ երկրի գործադիր իշխանության ու դրա ղեկավարի կողմից:

Դրանից հետո, մնալով անպատիժ, Նիկոլ Փաշինյանն ավելի ոգևորվեց, բնականաբար: Եվ արդեն 2019 թվականի մայիսին նախաձեռնեց ու հրահրեց բռնությամբ ուղեկցված հարձակում դատական իշխանության, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի վրա: Դա նմանապես Սահմանադրության, երկրի սահմանադրական կարգի կոպտագույն խախտում էր: Պատահական չէ, որ այն օրերին տեղի ունեցածը մի շարք քաղաքագետներ, իրավաբաններ ու մեկնաբաններ բնորոշեցին որպես Սահմանադրությամբ և օրենքներով չնախատեսված լիազորությունների յուրացում: Ու նման օրինակներն ու դրսևորումները քիչ չեն անցած 7 տարում: Կարելի է հիշել խայտառակ գաղտնալսված խոսակցությունը, որտեղ հստակ արձանագրվում էր, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն միջամտում է արդարադատության իրականացմանը:

Ավելին, հենց ինքն է հայտարարել. «Ինչի, կա՞ դատավոր, որ վարչապետի ասածը չանի… »: Դեռ չենք խոսում՝ «վնգստացող դատավորներ» գլուխգործոցի, ԲԴԽ ղեկավարներին պարահանդեսային ձեռնոցների նման փոխելու, անգամ՝ «sms»-ով գործից հանելու փաստերի մասին: Ավելին, երբ Փաշինյանը ցանկացել է ինչոր բան անել կամ ինչ-որ բան իր սրտով չի եղել, ուղիղ միջամտությամբ, ԱԺ-ում մեծամասնություն ունենալով՝ փոփոխություններ են կատարել Սահմանադրության մեջ (ինչ հնարավոր էր ոչ թե հանրաքվեով, այլ ԱԺով): Այսինքն, ոչ թե իրենք գործել են եղած Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, այլ գործող Սահմանադրությունն ու օրենքներն են համապատասխանեցրել իրենց քմահաճույքներին ու նեղխմբակային շահերին:

Սա՛ է Սահմանադրության, սահմանադրականության և օրինականության մասին Փաշինյանի ու նրա ՔՊ-ի պատկերացումների ամբողջությունը: Ու, ընդհանրապես, Փաշինյանն ու ՔՊ-ն գործում են իրենց ներքին «սահմանադրությամբ»: Դա շատ փոքրիկ «սահմանադրություն» է, մի քանի տողանոց, այնպես որ, նույնիսկ կարելի է ամբողջությամբ այստեղ մեջբերել. «Փաշինյանը ՔՊ-ի ամեն ինչն է և նստած է վարչապետի բարձր աթոռին, ու բոլորը նրան ասում են՝ օ՜: Հայաստանում իշխանությունը պատկանում է Փաշինյանին, մի քիչ էլ՝ նրա մերձավորներին ու քպականներին: Փաշինյանը միշտ ճիշտ է, հատկապես, երբ ստում է: Իսկ եթե Փաշինյանը ճիշտ չէ, ապա դուք «նախկին» եք, «թալանչի», «կոռուպցիոներ», «ռևանշիստ», «ռսաստրուկ», «5-րդ շարասյուն»: Եվ վերջապես, եթե Փաշինյանը ճիշտ չէ, տես՝ նախորդ տողը»:

Իսկ եթե էլ ավելի լուրջ, ապա ՔՊ-ի տեղն իսկապես շատ նեղն է, եթե արդեն հիշել են իրենց կողմից անընդհատ ոտնահարված Սահմանադրության մասին:

Ու, առհասարակ, այդ ո՞ր 7 տարվա մասին է խոսքը: Խոսքն այն նույն 7 տարվա մասին է, երբ փաշինյանական իշխանության անձեռնահասության հետևանքով հազարավոր մարդիկ կորոնավիրուսի համաճարակի զոհ դարձան: Այն 7 տարվա մասին է, որի ընթացքում փաշինյանական իշխանությունը բանակցային գործընթացը «զրոյից» մղեց դեպի փակուղի, անպատասխանատու հայտարարություններով լեգիտիմացրեց թշնամիների ռազմական նկրտումները, իսկ որպես հետևանք՝ հազարավոր զինվորների ու սպաների մահվան մատնեց, Հայաստանն ու Արցախը կանգնեցրեց ահռելի տարածքային կորուստների փաստի առաջ, էլ ավելի՝ ուրացավ Արցախը, բերեց Արցախի հայաթափման, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարման, հիմա էլ գործնականում նույն սպառնալիքների առաջ է կանգնեցրել բուն Հայաստանի Հանրապետությունը…

Իսկապես վախենալու է, երբ ինչ-որ բան անելու համար վկայակոչում են այդ «7 տարին»:

Մյուս հարցն ընդհանրապես նոնսենս է և հենց Սահմանադրության, սահմանադրական կարգի խախտում: Ի՞նչ են ասում: Ասում են. «Կաթողիկոսին կընտրենք Սահմանադրության շրջանակներում…»: Սա ասում է ԱԺ մեծամասնություն ունեցող, գործադիր իշխանություն ունեցող ՔՊ-ն, նույնն է, թե Նիկոլ Փաշինյանը: Ասում է, ու հենց դրանով իսկ խախտում Սահմանադրությունը:

Սկսենք նրանից, որ իշխանության ղեկին գտնվող (կամ չգտնվող) քաղաքական ուժերը չեն ընտրում Ամենայն հայոց կաթողիկոսին: Դա չափից ավելի լուրջ հարց է, որպեսզի վստահվի քաղաքական ուժերին, առավել ևս՝ ՔՊ-ի նման աղետաբեր ու արկածախնդրական քաղաքական խմբին: Բայց դա էլ մի կողմ. Հայաստանում, Սահմանադրության և օրենքների համաձայն, Եկեղեցին պետությունից անջատ է, անջա՛տ: Այսինքն՝ Եկեղեցին, բացի իր սահմանադրական հատուկ կարգավիճակից, ինքնավար, ինքնուրույն, իր ներքին կանոնադրությամբ և կարգերով առաջնորդվող հաստատություն է: Ու Փաշինյանը չէ, ամբողջ ՔՊ խմբակցությունն էլ լինի, չեն կաող փոխել եղած կարգը: Ավելին, նման բացահայտ փորձերն ու հայտարարություններն ուղղակիորեն սահմանադրական կարգի խախտման փաստ ու վկայություն են, որոնք ենթակա են համապատասխան քաղաքական ու իրավական գնահատականների՝ հետևանքներով հանդերձ:

Վերջապես, եթե քպականներն իրենց չհասկացողի տեղ են դրել, ապա ընդգծենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսին ընտրում են ոչ թե ՀՀ քաղաքացիները, այլ Հայ առաքելական սուրբ եկեղեցու բոլոր թեմերի, նվիրապետական աթոռների պատվիրակված ներկայացուցիչ-պատվիրակները, այդ թվում՝ աշխարհիկ դասի պատվիրակված ներկայացուցիչները:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում