Չոր շրջաններում գյուղատնտեսական արևային վահանակները որոշակի առավելություններ ունեն
Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ գյուղատնտեսական արևային վահանակներն առավելություններ ունեն չորային շրջաններում։ Այդ վահանակները որոշակի հարմարություններ են ապահովում գյուղատնտեսական արտադրության գործընթացում։
Այս մասին իր հոդվածում գրել է Techinside-ը, գրում է Ixbt.com–ը։ Հրատարակության համաձայն` նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գյուղատնտեսական վահանակները մեծ առավելություններ ունեն չորային շրջաններում։ Ֆրանսիայում անցկացված նոր ուսումնասիրությունը համեմատել է գյուղատնտեսական արևային էներգիայի համակարգերի աշխատանքը Իսպանիայում և Նիդեռլանդներում։ Համեմատության արդյունքում եզրակացվել է, որ Իսպանիան չորային տարածաշրջան է արեգակնային ճառագայթման բարձր մակարդակով և այն մեծ տեխնիկական առավելություններ է առաջարկում այնպիսի հողերի համեմատ, որոնք բնութագրվում են առատ տեղումներով և արեգակնային ճառագայթման ցածր մակարդակով։
Վերլուծությունը ցույց է տվել, որ Իսպանիայում մոդելավորված ագրովոլտային համակարգերը կարող են ապահովել ավելի բարձր բերքատվություն, ավելի արդյունավետ ֆենոլոգիական ցիկլ և ջրի ու հողի ավելի արդյունավետ օգտագործում։ Միևնույն ժամանակ, արևային վահանակների կողմից ստեղծված ստվերը կարող է ստեղծել մշակաբույսերի համար հարմար միկրոկլիմա, հատկապես չոր կամ շատ չոր տարիներին։
Ֆրանսիայի Սորբոնի համալսարանի գլխավորած հետազոտողների խումբը պարզել է, որ չորային շրջանները, ինչպիսին է Իսպանիան, ավելի մեծ տեխնիկական առավելություններ են առաջարկում համեմատած հյուսիսային և կենտրոնական Եվրոպայի այն շրջանների հետ, որոնք բնութագրվում են առատ տեղումներով և արեգակնային ճառագայթման ցածր մակարդակով, գրել է Techinside-ը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...