Հակասանիտարական վիճակ՝ Գրիբոյեդով փողոցում․ բնակիչների խոսքով, Երևանի քաղաքապետարանն ու Արաբկիրի վարչակազմը կարող են ազդել «Վեոլիա ջրի» վրա, որպեսզի խնդիրը լուծվի
Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով 11 և մի քանի շենքերի բակում, ըստ բնակիչների, մոտ 5 տարուց ավելի է՝ դիտահորից թափվող կեղտաջուրը հակասանիտարական վիճակ է ստեղծում բնակիչների համար: Այս մասին հայտնում է Shamashyan.com-ը։
«5-6 տարի է՝ այս խնդիրը կա, 5-6 տարի է՝ դիմում ենք մի քանի պատկան կառույցներին, սակայն վերջնական խնդիրը չի կարգավորվում:
Մենք գիտենք, որ այն պետք է անի «Վեոլիա ջուր»-ը, սակայն այնտեղից արդեն հրաժարվում են նույնիսկ մեր հեռախոսազանգերին պատասխանել, իսկ եթե պատասխանում են, ապա նույն բառերով՝ «Խնդի մասին տեղյակ ենք, ձեր հայտը գրանված է, կմոտենանք» սակայն վայ էն մոտենալուն, կարծես թե խռոված սիրահար զույգ լինեն՝ չեն մոտենում:
Երևանի քաղաքապետարանն ու Արաբկիրի թաղապետարանը կարող են ազդել «Վեոլիա ջրի» վրա, որպեսզի վերջապես հիմնովին խնդիրը լուծի, հակառակ դեպքում տարիներն անցնում են, իսկ կեղտաջուրը ավելի մեծ տարածքներ է «գրավում»:
Գրիբոյեդով 11 շենքից հասնում է մինչև Կոմիտասի պողոտա, Արամ խաչատրյան փողոց:
Հիմա գոնե «Վեոլիա ջուր»-ը բարի կամք դրսևորի ու իրոք կարգավորի իրենց համար իբրև թե չլուծվող հարցը:
Ոչ մի բնակիչ «Վեոլիա ջրին» ոչ մի լումա պարտք չէ, կանոնավոր վճարումները կատարում ենք, փոխարենը՝ 0 սպասարկում»,- նշել են բնակիչները։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել