Թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ մտադրությունները չեն անհետացել և Իրանի հնարավոր թուլացմանը կհետևի Հայաստանի վրա ճնշման ակտիվացումը. "Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնություն
Իսրայելի կողմից մեր հարևան Իրանի տարածքին զանգվածային ռազմական հարվածներ հասցնելու հետ կապված վերջին իրադարձությունները և մեր տարածաշրջանում ծավալվող հարակից իրադարձությունները չեն կարող անհանգստություն և տագնապ չառաջացնել։
Իրավիճակը հասել է այն կետին, որը հանգեցնելու է անդառնալի հետևանքների Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման առումով ։
Թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ մտադրությունները չեն անհետացել և Իրանի հնարավոր թուլացմանը կհետևի Հայաստանի վրա ճնշման ակտիվացումը։
Միևնույն ժամանակ, մենք չպետք է մոռանանք , որ ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի տարածքում ապրում են հայկական Սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ և Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ապահովել այդ երկրներում բնակվող հայերի անվտանգ տարհանման հնարավորությունն իրենց պատմական հայրենիքի տարածք` Հայաստանի Հանրապետություն :
"Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին և հայկական Սփյուռքի կառույցներին առավելագույն ջանքեր գործադրել Իրանում և Իսրայելում բնակվող մեր հայրենակիցների անվտանգության ապահովման և անհրաժեշտության դեպքում արագ տարհանման համար:
"Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնություն




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել