Ահազանգ. 10 օրից ավելի է, ինչ ծիրանով բեռնված հայկական բեռնատարները չեն կարողանում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.
Արտահանողները փոխանցում են, որ արդեն 10 օրից ավելի է, ինչ ծիրանով բեռնված հայկական բեռնատարները չեն կարողանում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։
Այս պահին մոտավորապես 200 բեռնատար մնացել է Վրաստանի տարածքում, իսկ շուրջ 50-ը, որոնց հաջողվել է անցնել սահմանը՝ արդեն 3-4 օր է՝ կանգ է առել ՌԴ մաքսատանը։
Բեռնատարների վարորդները պատշաճ կերպով չեն ծանուցվում գործընթացը խոչընդոտող պատճառների մասին․ խոսակցություններ կան, որ խնդիրը պայմանավորված է ինչ-ինչ թղթաբանական անճշտություններով։
Այս ամենի հետևանքով, փչանում է բերքը՝ ահռելի վնասներ հասցնելով արտահանողներին։ Տուժում է նաև գյուղացին՝ չկարողանալով մթերել ծիրանը։
Արտահանողներն ինձ փոխանցում են, որ ՌԴ-ում Հայաստանի մաքսային կցորդը չի պատասխանում իրենց զանգերին։
Խնդրի պատասխանատուն նաև ՀՀ կառավարությունն է, որը օր առաջ պետք է կապ հաստատեր ռուսական կողմի հետ՝ փորձելով հարթել խնդիրը։
Նման վերաբերմունքը անթույլատրելի է, հերթական հարվածը՝ մեր գյուղատնտեսությանը։
Դեռևս ամիսներ առաջ մենք մտահոգություններ էինք հայտնել, որ գյուղատնտեսական սեզոնին գյուղացիներն ու արտահանողները կարող են բախվել նման խնդիրների։ Ցավոք, դրանք իրականություն են դառնում։
Հիշեցնեմ նաև, որ տևական ժամանակ է՝ ինչ խոստացվել, բայց չի կարգավորվել կոնյակագործների խնդիրը ևս։
ՀՀ էկոնոմիկայի նախարարը պարտավոր է իր բոլոր ջանքերը ներդնել՝ այս խնդիրները լուծելու ուղղությամբ։
Տպավորություն է, որ կոնկրետ ոլորտներ, որոնք մեզ համար ունեն ռազմավարական նշանակություն, գիտակցաբար տապալում են։
Փոխարենը՝ զբաղված են մեր ազգային արժեքներն ու կառույցները քննելով ու թիրախավորելով։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել