Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

«Սևան Ակվա»-ին պատկանող ձկնատեսակներն իրացվել են սահմանված արժեքներից ցածր գներով, որի հետևանքով պաշտոնյաների կողմից վատնման եղանակով հափշտակվել է շուրջ 247 մլն դրամ

ՀՀ պետական վերաhսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված  քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրենի և միաժամանակ «Սևան Ակվա» ՓԲ ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն: Մասնավորապես՝ ներքին իրավական ակտերով սահմանված ապրանքային արժեքից և անգամ կիրառված զեղչերից ցածր արժեքներով իրացրել է «Սևան Ակվա» ՓԲԸ-ին պատկանող ձկնատեսակներ՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով իր տնօրինմանը վստահված շուրջ 170 մլն ՀՀ դրամ գումարը: Այս մասին հայտնում են ակակոռուպցիոն կոմիտեից:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նույն եղանակով հափշտակություններ են կատարել տարբեր ժամանակահատվածներում «Սևան Ակվա» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի և գլխավոր տնօրենի պաշտոնը  զբաղեցրած երկու այլ անձինք, ովքեր, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով նախատեսվածից ցածր արժեքներով իրացրել են ընկերությանը պատկանող ձկնատեսակներ՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով իրենց տնօրինմանը վստահված ընդհանուր 77 մլն ՀՀ դրամ գումարը:

Վերը նկարագրված գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 247 մլն ՀՀ դրամի վնաս, որի մի մասը վերականգնվել է մեղադրյալներից մեկի կողմից: Մյուս մեղադրյալներին պատկանող անշարժ և շարժական գույքերի վրա կիրառվել է արգելանք: