Իրանը Թել Ավիվի վրա հարձակման ժամանակ օգտագործել է հիպերձայնային հրթիռներ. Tasnim
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ավիատիեզերական ուժերը երկուշաբթի առավոտյան Իսրայելի վրա հարձակման ժամանակ օգտագործել են հիպերձայնային հրթիռներ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ իրանական Tasnim պետական լրատվական գործակալությանը հղումով։
«Իրանի կողմից այսօր առավոտյան Իսրայելի վրա իրականացված հրթիռային հարձակումը նախորդներից տարբերվում էր հիպերձայնային հրթիռների ավելի ակտիվ օգտագործմամբ։ Ինչպես երևում է լրատվամիջոցներում հրապարակված կադրերից, կարելի է հասկանալ, որ ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերը հաշվի են առել երկու կարևոր հարց՝ հրթիռների կործանարար ուժի և արագության մեծացումը։ Այսօրվա գործողության ընթացքում մի քանի լուսանկարներ են ստացվել, որոնցում երևում են Թել Ավիվում և Հայֆայում թիրախներին հարվածող հիպերձայնային հրթիռները, ինչը ցույց է տալիս, որ այդ հրթիռները հեշտությամբ անցել են Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգերի միջով և հարվածել դրանց թիրախներին», - ասվում է հայտարարության մեջ։
Tasnim-ը ընդգծում է, որ ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերը, հավանաբար, ավելի հաճախ և ավելի մեծ քանակությամբ կսկսեն օգտագործել հիպերձայնային հրթիռներ Իսրայելի վրա հարձակումների ժամանակ: Գործակալությունը կարծում է, որ նման հարձակումները «Իսրայելին դժվարին դրության մեջ կդնեն պատերազմը շարունակելու համար»:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել