Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Առաքելությունը՝ փրկել կյանքեր. նշվել է Արյան դոնորի համաշխարհային օրը

Ամեն տարի հունիսի 14-ին աշխարհում նշվում է Արյան դոնորի համաշխարհային օրը: Սա հնարավորություն է ևս մեկ անգամ հիշելու և գնահատանքի խոսք ասելու այն մարդկանց, ովքեր ինքնակամ հրաժարվում են սեփական արյունից` հանուն այլ մարդկանց ապրելու իրավունքի: Մեկ դոնորի արյունը կարող է փրկել մինչև երեք մարդու կյանք:

Այդ օրը մարդաշատ է լինում «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում:

Դոնորությունը՝ որպես կենսակերպ

Արյան դոնոր լինելը գիտակցված որոշում է և կենսակերպ: Օրվա հերոսները նշում էին՝ հանձնած արյունն իրենց չի վնասում, բայց փրկում է երեխաների, կյանքի ծանր վիճակում հայտնված մարդկանց: 

Նրանցից շատերին Կենտրոնի աշխատակիցները գիտեին անուններով. ի վերջո, հանդիպում են երեք ամիսը մեկ կարևոր առաքելությամբ՝ հանձնել արյուն, փրկել կյանքեր:

Արյուն են հանձնում ժպիտով, միանում Կենտրոնում կազմակերպված միջոցառմանը և հեռանում՝ նորից վերադառնալու լուռ խոստումով:

Սա ոչ միայն դոնորներին գնահատանքի խոսք ասելու, այլ պրակտիկ հարցեր լուծելու հնարավորություն է

«Մեր կենտրոնն ամեն օր հանդիպում է այնպիսի իրավիճակների, երբ ճիշտ ժամանակին ստացված արյունը կարող է որոշել մարդու ճակատագիրը: Արյան դոնորության համաշխարհային օրը հիանալի առիթ է հիշեցնելու մեր հասարակությանը, որ յուրաքանչյուր առողջ մարդ կարող է դառնալ դոնոր՝  համալրելով արյան պաշարները և փրկելով կյանքեր: Մենք երախտապարտ ենք մեր կանոնավոր դոնորներին, ովքեր իրենց պատասխանատու մոտեցմամբ մեզ հնարավորություն են տալիս ապահովել բնականոն աշխատանքը: Շնորհակալ ենք նաև մեր գործընկերներին․ առանց նրանց անհնար էր այս տարի կազմակերպել Արյան դոնորի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումը»,- ասում է «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը:

Հաջողելու համար կարևոր է բիզնեսի ու հանրային հատվածի միավորումը

Այս տարի միջոցառումն անց է կացվել Կոնվերս Բանկի աջակցությամբ: Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանի խոսքով՝ բիզնեսը պետք է ակտիվ դեր ունենա սոցիալական նախաձեռնությունների աջակցության հարցում, այդ թվում՝ կանգնած լինելով կյանքի դժվարին պայմաններում հայտնված մարդկանց կողքին:

Նա ասում է. «Որպես բիզնեսի ղեկավար, ես հստակ գիտակցում եմ, որ մեր հաջողությունը չափվում է ոչ միայն ֆինանսական ցուցանիշներով, այլև մեր սոցիալական ներդրմամբ: Արյան դոնորությունը սիմվոլիկ նշանակություն ունի․ այն ցույց է տալիս, որ մարդկանց միջև համերաշխությունը և փոխադարձ օգնությունը կարող են հաղթահարել ցանկացած դժվարություն»:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: