«Կողք կողքի»․ մեկնարկեց IDBank-ի՝ արցախցիներին ուղղված նոր ծրագիրը
«Քո կողքին»-ը վերադարձավ նոր ձևաչափով, նոր ասելիքով և նոր անունով։ Դեռևս 2024-ին մեկնարկած, բացառապես տեղահանված մեր արցախցի հայրենակիցներին ուղղված և 150 երեխայի սոցիալական աջակցություն ցուցաբերած «Քո կողքին» ծրագիրն արդեն կոչվում է «Կողք կողքի» և ուղղված է ոչ թե սոցիալական ուղիղ աջակցությանը, այլ բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար նոր հնարավորությունների ստեղծմանը։
Սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը համահունչ՝ «Կողք կողքի» ծրագրի թիրախում երկու կարևորագույն ուղղություններ են՝ կրթության միջոցով աշխատանքի հնարավորություն և կրթության խրախուսում։ Որպես ծրագրի մեկնարկ ընտրվել է արցախցի կանանց հզորացման ուղղությունը, որը Բանկը իրականացնում է «Հայ մայրեր» ՀԿ-ի հետ համագործակցությամբ․ թվով 65 արցախցի կանայք IDBank-ի ֆինանսավորմամբ կստանան մասնագիտական կրթություն կար ու ձևի և մատնահարդարման ոլորտում և կապահովվեն աշխատանքային գործիքներով ու պարագաներով:
IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է․ «Այս փուլում մենք գտնում ենք, որ շատ ավելի կարևոր է, որպեսզի մեր հայրենակիցները իսկապես արմատավորվեն ՀՀ-ում և որևէ պարագայում չլքեն մեր հայրենիքը։ Համոզված ենք, որ կողք կողքի լինելը և մեր հայրենակիցներին նոր մասնագիտություն ու կրթություն ապահովելը առաջ շարժվելու, մեր հայրենիքին ծառայելու, Հայաստանը շենացնելու ամենաճիշտ ճանապարհն է։ Սա է պատճառը, որ «Քո կողքին»-ը վերափոխեցինք «Կողք կողքի»-նի և մեծ հույս ունենք, որ մեր ներդումն իսկապես ծառայելու է կողք կողքի առաջ շարժվելուն և կողք կողքի մնալուն»։
«Հայ մայրեր» ՀԿ-ի հիմնադիր Նարինե Մանուկյանը նշում է. «Ես համարում եմ, որ սա «Հայ մայրեր» ՀԿ-ի ամենաշնորհակալ ծրագրերից մեկն է, որի արդյունքում տեսնելու ենք մարդու կյանքի որակի բարելավում։ Այսինքն մարդուն ոչ թե դարձնում ենք բերագործությունից կախված մեկը, որին անընդհատ օգնություն է պետք, այլ դարձնում ենք ինքնուրույն, ուժեղ անհատ, ով կարողանում է ինքնուրույն վաստակել ու ապահովել իր կարիքները։ Այս ծրագրի շահառուների մեծ մասը հաշմանդամություն ունեցող երեխաների մայրեր են, 2-րդ կրիտերիան եղել են բազմազավակ ընտանիքները, և վերջում՝ ամենակարիքավորները, ովքեր ապրում են հեռու մարզերում և իսկապես ունեն աջակցության կարիք»։
Նշենք, որ «Կողք կողքի» ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորում է IDBank-ը: Շահառուներից յուրաքանչյուրին ուղղված ֆինանսական աջակցությունը՝ 250 000 դրամը, հատկացվել է բացառապես idcoin-ների տեսքով, որով ծրագրի մասնակիցները վճարել են դասընթացավարներին և գնել հետագա աշխատանքի համար անհրաժեշտ պարագաները հենց տեղում՝ վճարելով Idram&IDBank հավելվածով։
Հիշեցնենք, որ Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին Հայաստանի Հանրապետությունում սոցիալական աջակցության նպատակով IDBank-ը, սկսած 2024թ․ ապրիլից, իրականացնում է տարբեր ծրագրեր։ Նախորդ տարի Բանկի ֆինանսավորմամբ իրականացվեց «Քո կողքին» ծրագիրը, որի շրջանակում արցախցի ընտանիքներից ավելի քան 150 անչափահաս երեխա 9 ամիս շարունակ ամսական 40 հազարական դրամին համարժեք idcoin է ստացել բանկից։ 2024-ին ծրագրի բյուջեն կազմել է ավելի քան 50 մլն դրամ։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել