Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Տնտեսություն

Եթե հարկ չվճարենք, պետություն չենք ունենա, կհայտնվենք այլ պետության տիրապետnւթյան տակ և իրենք կորոշեն՝ որքան հարկ վճարենք. Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)

Բյուջեի հաշվետվությունը փաստերի մասին խոսելու առիթ է, ուրախ եմ արձանագրել, որ հետաքրքրվածությունը բյուջեի նկատմամբ տարեց տարի աճում է. այս մասին Աժ-ում 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: 

Նրա խոսքով, դա պայմանավորված է նրանով, որ ֆինանսների նախարարությունը շարունակաբար փորձում է բյուջեի բովանդակությունն ավելի մատչելի դարձնել, ընդլայնել հաղորդակցության ուղիները՝ այդպիսով, բյուջեի շահառու տարբեր խմբերին առաջարկելով ավելի հասցեական բովանդակություն:

«Բյուջեն մեր բոլորի մասին է, ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր մարդու մասին, վարչապետն ասաց, որ բյուջեի ծախսային մասի շահառուն ենք մենք բոլորս, առանց բացառության: Ես ուզում եմ ավելացնել՝ բյուջեի ձևավորման մասնակիցը ևս բոլորս ենք, առանց բացառության: ՀՀ-ում բյուջեի ձևավորումն ամեն մեկի մասնակցային պատասխանատվությունն է»,- ասաց նա:

Նախարարն ընդգծեց, որ ՀՀ-ում չկա գոնե մեկ մարդ, ով հարկ չի վճարում, հակառակն անհնարին է: «Եթե որևէ մեկը որևէ բան է գնում խանութից կամ վճարում հոսանքի, ջրի, գազի վարձը, նա արդեն հարկ է վճարում: ԱԱՀ-ն, որը ներառված է ապրանքների գնի մեջ, վճարում է սպառողը, վաճառողի միջոցով, եկամտային հարկի զգալի մասը վճարվում է գործատուների միջոցով: Հետևաբար, բոլորս այս կամ այն չափով պետական բյուջեի համահեղինակներ ենք, հետևաբար մենք բոլորս ենք ձևավորում մեր միջոցներով ապահովված և մեր կարիքների համար ծախսվող այս համակարգը»,- նշեց նա:

Հովհաննիսյանը հայտարարեց, որ երբեմն այս համակարգի բարդությունը ստիպում է մտածել՝ իսկ փող հավաքելու և հետ վերաբաշխելու իմաստն իրավամբ ո՞րն է:

«Եթե կարող ենք ունենալ պարզ մի կյանք, որտեղ ոչ հարկ վճարելու, ոչ էլ այդ գումարը ծախսելու կարիք կա, ապա հարկ հավաքելու իմաստը ո՞րն է: Այդ դեպքում է, որ մենք պետություն ուղղակի չէինք ունենա: Եթե մտքի ծայրով անգամ անցկացնենք՝ իսկ պե՞տք է ունենալ այդ պետությունը, ապա կբախվենք մի այլ իրականության, որտեղ անհնարին է գոյություն ունենալ անկախ: Անհնարին է, որ այդ դեպքում մեկ այլ պետության կազմում չհայտնվեինք, որ ինքը որոշեր, թե մենք որքան հարկ պիտի վճարենք և ինչի վրա պիտի ծախսվեն մեր կողմից վճարված գումարները։ Ես ուզում եմ, որ հաշվի առնենք այս փաստերի էականությունը, ուզում եմ, որ հասկանալի դառնա այն, որ հարկային համակարգը ոչ թե արհեստականորեն ձևավորված բարդություն է, այլ աշխարհում գոյություն ունենալու նախապայման»,- ասաց նա: