Թող ամեն մի հայ տեսնի, թե ինչպիսի ողբերգություն է համակել հայ աշխարհը և որոնք են մեր Երկրի ու ազգի nղբերգությունների հեղինակներն ու իրենց թիկունքում կանգնած ուխտադրուժները. Հայր Ասողիկ
Անմիտ պաշտոնյաներ և ձեր տգետ կամակատարներ, այս ի՞նչ եք անում Հայրենի մեր երկրում, ինչպե՞ս կարելի է քանդել սեփական տունը, որքա՞ն կարելի է ընդդեմ գործել ազգային և պետական շահերին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը:
«Աթեիստ և բոլշևիկ հայ իշխանավորները Խորհրդային Հայաստանի՝ գիտեին արժանի հարգանք ընծայել թե Հայոց Եկեղեցուն, թե ազգային-եկեղեցական բարերարներին: Մի՞թե Հայաստանի իշխանությունն այսպես ստորաբար կվարվեր մեծ բարերար Ալեք Մանուկյանի հետ. երբեք, թե Խորհրդային և թե Ազատ ու Անկախ Հայաստանում իշխանություններն ունեին պետական ու ազգային ինքնագիտակցություն, ուստի գիտեին ինչպես վարվել իրենց Ազգի և Սբ Եկեղեցու բարերար զավակների հետ: Ավելին, Հայրենի պետությունն՝ ի դեմս ՀՀ առաջին Նախագահի Ալեք Մանուկյանին, շնորհում է Ազգային հերոսի կոչում և ՀՀ բարձրագույն շքանշանը՝ «Հայրենիքի»:
Եվ այս ամեն վեհագույն պատկերի առջև... ձեր ստորագույն կեցվածքը, ձեր հակառակություններն ու ընդդեմ ամենայն օրինաց գործողությունները... Ցավալի է հույժ և ամենախստորեն դատապարտելի:
Եվ թող բանականություն և արժանապատվություն ունեցող ամեն մի հայ տեսնի և խորհի, թե ինչպիսի ողբերգություն է համակել հայ աշխարհը և որոնք են մեր Երկրի ու ազգի ողբերգությունների հեղինակներն ու իրենց թիկունքում կանգնած ուխտադրուժները»,- նշել է Հայր Ասողիկը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել