Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Քաղաքականություն

Անհրաժեշտ է համազգային ապստամբություն. Իրանի տապալված շահի որդին դիմել է ժողովրդին

Իրանի վերջին շահի՝ 1979 թվականին Իսլամական հեղափոխության ժամանակ տապալված Մուհամեդ Ռեզա Փահլավիի որդին՝ Ռեզա Փահլավին, Իրանի դեմ Իսրայելի հարձակման ֆոնին, դիմել է երկրի ժողովրդին՝ հույս հայտնելով Իրանի Իսլամական Հանրապետության ռեժիմի անխուսափելի փլուզման վերաբերյալ։

«Իսլամական Հանրապետությունը հասել է իր վերջին և գտնվում է կործանման գործընթացում», - ասել է Փահլավին, որն իրեն համարում է այժմ թափուր իրանական գահի ժառանգորդը։

«Խամենեին, ինչպես վախեցած առնետ, թաքնվեց բունկերում և կորցրեց իրավիճակի վերահսկողությունը», - ասել է Փահլավին Իրանի ներկայիս գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի մասին։

«Այն, ինչ սկսվել է, անշրջելի է։ Ապագան պայծառ է: Ռեժիմի ճնշման ապարատը փլուզվում է։ Այժմ պարզապես անհրաժեշտ է համազգային ապստամբություն՝ այս մղձավանջին մեկընդմիշտ վերջ դնելու համար։ Հիմա ժամանակն է ոտքի կանգնելու, ժամանակը Իրանը վերադարձնելու։ Եկեք բոլորս առաջ գնանք՝ Բանդար Աբբասից մինչև Բանդար Անզալի, Շիրազից մինչև Սպահան, Թավրիզից մինչև Զահեդան, Մեշհադից մինչև Ահվազ, Շահր-ե-Քորդից մինչև Քերմանշահ՝ և վերջ դնենք այս ռեժիմին։ Մի՛ վախեցեք Իսլամական Հանրապետության անկումից։ Իրանը չի ընկղմվի քաղաքացիական պատերազմի կամ անկայունության մեջ։ Մենք ունենք ծրագիր Իրանի ապագայի և նրա ծաղկման համար։ Մենք պատրաստ ենք անկումից հետո առաջին հարյուր օրվան, անցումային շրջանին և ազգային ու ժողովրդավարական կառավարության հաստատմանը՝ Իրանի ժողովրդի կողմից և Իրանի ժողովրդի համար։

Զինվորականներին, իրավապահ մարմիններին, անվտանգության ուժերին և պետական ​​ծառայողներին, որոնցից շատերը վերջին օրերին ինձ հաղորդագրություններ են ուղարկում, ես ասում եմ. մի՛ դեմ կանգնեք Իրանի ժողովրդին այն ռեժիմի համար, որի անկումը սկսվել է և անխուսափելի է։ Մի՛ զոհաբերեք ձեզ քայքայվող ռեժիմի համար։ Ժողովրդի կողքին կանգնելով՝ կարող եք փրկել ձեր կյանքը։ Խաղացեք պատմական դեր Իսլամական Հանրապետությունից անցման գործում և մասնակցեք Իրանի ապագայի կառուցմանը։ Մեր առջևում ազատ և ծաղկող Իրան է։ Թող որ շուտով միասին լինենք», - ասել է նա։ 


Փահլավին Իսրայելի հետ հակամարտության պատասխանատվությունը դրել է Խամենեիի և Իրանի իշխանությունների վրա։

Ռեզա Փահլավին ապրում է Միացյալ Նահանգներում։ Նա Իրանի Ազգային խորհրդի առաջնորդն է, որը Իսլամական Հանրապետության ընդդիմադիր կուսակցություն է և արգելված Իրանում։