Հայաստանը կարող է սուբսիդավորել մարտկոցներով արևային կայանների ծրագիրը
Հայաստանի կառավարությունը քննարկում է մարտկոցներով հագեցած արևային կայանների սուբսիդավորման ծրագիր: Այս մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին կառավարության հաշվետվության իր մասը:
Նախարարի կարծիքով՝ միաժամանակ ցանկալի է հրաժարվել առանց մարտկոցների արևային կայանների սուբսիդիաներից: Չնայած արևային էներգիայի բոլոր առավելություններին, պետք է հաշվի առնել, որ դրա արտադրությունն անկայուն է (կախված օրվա ժամերից և եղանակային պայմաններից): Սա մեծացնում է էներգահամակարգի տատանումները և բարդացնում դրա կառավարումը, պարզաբանել է Խուդաթյանը:
Ինչպես նշել է նախարարը, նման մարտկոցներն ունեն իրենց դժվարությունները, ներառյալ բարձր արժեքը, ինչը կայանների ինքնարժեքի վերականգնման ժամկետը 5-7 տարուց հասցնում է 20-21 տարվա: Մյուս կողմից, դրանց տեղադրումն ու շահագործումը կարող է երկրում ստեղծել նոր տեխնիկական կարողություններ և նոր ուղղություն տալ արևային էներգետիկայի զարգացմանը:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ի դրությամբ Հայաստանի ողջ տարածքում արևային կայանների ընդհանուր հզորությունը կազմել է մոտ 870 մեգավատ: Վերոնշյալ սուբսիդիայի նպատակն այն է, որ արդյունաբերական մասշտաբի կայանները, միանալով ցանցին, 20 տարի շարունակ երաշխավորված կերպով վաճառեն իրենց արտադրած ամբողջ էներգիան ցանցին:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...