Թրամփն Իրանի վերաբերյալ հայտարարություն է արել, որը հակասում է ԱՄՆ հետախուզության եզրակացություններին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն «ընդամենը մի քանի շաբաթ հեռու է» միջուկային զենք մշակելուց, հաղորդում է CNN-ը։
«Ես կարծում եմ, որ նրանք կօգտագործեին դա», -նշել է նա։
Սակայն Թրամփի հայտարարությունը հակասում է հետախուզության եզրակացություններին։
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը մարտին վկայություն է տվել, որ ԱՄՆ հետախուզական համայնքը «շարունակում է հավատալ, որ Իրանը միջուկային զենք չի մշակում, և որ Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին չի թույլատրել միջուկային զենքի ծրագիր»։
Այս շաբաթվա սկզբին CNN-ը հաղորդել էր, որ ԱՄՆ հետախուզությունը գնահատում է, որ Իրանը չի մշակում միջուկային զենք և, ըստ գնահատականին ծանոթ չորս անձանց, միայն երեք տարվա ընթացքում կկարողանա միջուկային զենք արտադրել և հասցնել իր ընտրած նշանակետին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել