Fastex Exchange-ի նոր թարմացումները ներկայացվել են Fastex Meetup-ի ընթացքում
Ս․թ․ հունիսի 14-ին Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել Fastex-ի հերթական տեղեկատվական հանդիպումը՝ կրիպտո փոխանակման հարթակի թարմացումների և միջազգային ձեռքբերումների թեմայով։
Հանդիպման ընթացքում Fastex-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Նիկո Նիկոյանը խոսել է վերջին շրջանում Fastex-ի միջազգային հաջողությունների, վերջերս գործարկված նոր պրոդուկտների և ծառայությունների, ինչպես նաև ստացած հավաստագրերի վերաբերյալ։ Հանդիպմանը ներկաները հնարավորություն են ստացել ուղղել իրենց հետաքրքրող հարցերը։
Խոսնակ Նիկո Նիկոյանն անդրադարձել է վերջին կարևոր նորությանը՝ Fast Shift հավելվածում Fastex Exchange-ի ինտեգրացիային․ «Այս տեխնիկական հնարավորությունը թույլ է տալիս կատարել դեպոզիտ դրամով անմիջապես Fast Shift հավելվածի միջոցով՝ կրիպտո ոլորտը միավորելով ամենօրյա ֆինանսների հետ։ Fast Shift վճարային համակարգն ունի ավելի քան 300 ֆիզիկական տերմինալներ, որոնց օգնությամբ կարող եք կատարել ձեր ֆինանսական գործարքները»։
Fastex-ը շարունակելու է տեղեկատվական հանդիպումների շարքը՝ նպատակ ունենալով մեծացնել հետաքրքրությունը Web3 ոլորտի նկատմամբ և ձևավորելով տեղեկացված և բանիմաց կրիպտո հասարակություն։
Հաջորդ հանդիպումները բաց չթողնելու համար անհրաժեշտ է հետևել Fastex Armenia և ftNFT.am պաշտոնական էջերին:
Հիշեցնենք, որ Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, YoWallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան