«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել է
ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, համագործակցելով Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողների հետ, խուզարկության են ենթարկել դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Գ․Շ․-ին։ Այս մասին հայտնում են ՔԿՀ-ից:
Վերջինիս մոտ առկա ծխախոտի տուփից հայտնաբերվել է ապակյա ինքնաշեն ծխամորճ՝ կասկածելի հետքերով և լցված սև զանգվածով: Տարված բացատրական աշխատանքների արդյունքում Գ․Շ․-ն ներքնազգեստի միջից ներկայացրել է նաև փաթեթ, որում առկա են եղել ընդհանուր 11,1 գրամ քաշով, տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներ և դեղահաբեր։
Քաղաքացի Գ․Շ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել