Փաշինյանն այն կարգի է լծվել Ադրբեջանի կամքը կատարելու գործին, որ hակառակորդն արդեն ակնկալում է նրանից, որ Սամվել Կարապետյանին իրենց կհանձնեն. ադրբեջանագետ
Ադրբեջանական մամուլը արդեն գրում է այն մասին, որ հույս ունեն՝ Սամվել Կարապետյանին իրենց կհանձնեն՝ որպես «խաղաղությանը» միտված ժեստ: Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
««Այժմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունի հնարավորություն ցույց տալու իր պատրաստակամությունը իրական խաղաղությանն ուղղված քայլերի հարցում։ Կարապետյանի արտահանձնումը Բաքվին կլինի ոչ միայն միջազգային իրավունքի սկզբունքների պահպանություն, այլև հստակ ազդակ, որ Հայաստանը հրաժարվում է պաշտպանել նրանց, ովքեր շահույթ էին ստանում Ադրբեջանի դեմ ագրեսիայից։
Փաշինյանն բազմիցս խոսել է խաղաղ օրակարգից։ Սակայն խոսքերը պետք է հաստատվեն գործողություններով։ Ռազմական հովանավորներին թաքցնելը միայն վարկաբեկում է հաշտեցման միտումը։ Կարապետյանի արտահանձնումը հնարավոր է դարձնում վստահության ամրապնդումը, երկրի մաքրումը «մոխրագույն» տնտեսության ժառանգությունից և ցույց է տալիս, որ Հայաստանը իսկապես շրջվում է դեպի խաղաղություն․․․»,-գրում է ադրբեջանական աղբյուրը։
Փաստացի, Փաշինյանը այն կարգի է լծվել Ադրբեջանի կամքը կատարելու գործին, որ հակառակորդը արդեն ակնկալում է նման քայլ Փաշինյանից»,- գրել է նա:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...