ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամի պաշտոնական գործընկեր
ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամին որպես գործընկեր։ Բանկը կաջակցի հիմնադրամի հիմնական ծրագրերին, այդ թվում՝ մշակութային և կրթական նախագծերի զարգացում, համերգների կազմակերպում և երիտասարդ երաժիշտների համար կրթաթոշակների տրամադրում։ Գործընկերությունը նպատակ ունի խթանել երաժշտական արվեստը և աջակցել տաղանդներին Հայաստանում։
««Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամի հետ համագործակցությունը բիզնեսի ու մշակույթի միավորումն է՝ հանուն երիտասարդ տաղանդների աջակցության, որոնք կկարողանան պահպանել երաժշտական ավանդույթները և կկարողանան ներկայացնել Հայաստանը միջազգային բեմերում», – մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Արա Ավագյանը:
«Մեր հիմնադրամի համար սա պարզապես ֆինանսական աջակցություն չէ, սա ներդրում է տաղանդների մեջ։ Մենք ստեղծում ենք հնարավորություններ, որպեսզի երիտասարդ երաժիշտները սովորեն լավագույն վարպետներից, աճեն մասնագիտորեն և վստահ քայլեն առաջ։ Մենք շնորհակալ ենք ՎՏԲ-Հայաստան Բանկին՝ մեր գլխավոր առաքելության իրականացման գործում մեզ աջակցելու համար՝ կառուցել երկրի երաժշտական ապագան՝ բացահայտելով և զարգացնելով նոր սերնդի ներուժը», – նշել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը։
Նշում:
«Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամը հիմնադրվել է 2019թ․-ին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ։ Հիմնադրամի առաքելությունն է՝ աջակցել երիտասարդ հայ երաժիշտներին, զարգացնել նրանց ներուժը և խթանել երաժշտական մշակույթը ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել