Իրանին hարվածելու հարցում Թրամփը շարունակում է իր «ռազմավարական սպասումը». ցանկացած որոշում կարող է բացասաբար անդրադառնալ նրա վրա, հատկապես եթե պшտերազմը ձգձգվի և միլիարդավոր դոլարներ արժենա. Սուրեն Սարգսյան
Իրանին հարվածելու հարցում Թրամփը շարունակում է իր «ռազմավարական սպասումը»: Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը․
«Նա ևս երկու շաբաթով փորձել է հետաձգել իր նախագահության ամենաբարդ որոշման կայացումը՝ շարունակելով առաջնահերթություն տալ դիվանագիտությանը։ Այդ ընթացքում, հավատարիմ մնալով իր բանակցային մարտավարությանը, Թրամփը շարունակելու է մաքսիմալ ճնշում գործադրել Իրանի վրա։ Դա կարտահայտվի հարձակման պլանի հաստատմամբ, «համբերության բաժակը լցված է» ձևակերպումներով, ամերիկյան ռազմանավերի և ռազմական օդանավերի տեղափոխմամբ Մերձավոր Արևելք, տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերի անվտանգության մակարդակի բարձրացմամբ, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդի նիստերի հրավիրելով: Նա նույնիսկ անտեսում է ԱՄՆ հետախուզության ղեկավարի հայտարարությունը, ըստ որի՝ «Իրանն այժմ չի պատրաստվում ունենալ միջուկային զենք»։
Թրամփի թիմում և հանրության շրջանում տրամադրությունները տարբեր են՝ կոշտ գործողությունների կողմնակիցներից մինչև նուրբ դիվանագիտության ջատագովներ։
Ցանկացած որոշում կարող է բացասաբար անդրադառնալ Թրամփի վրա, հատկապես եթե պատերազմը ձգձգվի և միլիարդավոր դոլարներ արժենա»:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք Չալաբյան
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027