ԻՀՊԿ-ն կանխել է Իսրայելի կողմից Իրանի ԱԳ նախարարի դեմ մաhափnրձը. նախարարի խորհրդական
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) զինվորականները մի քանի օր առաջ կանխել են Իսրայելի կողմից Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի դեմ մահափորձը, X-ում հայտարարել է նախարարի խորհրդական Մոհամմադ Հոսեյն Ռանջբարանը Ժնևում Իրանի և «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև բանակցություններից առաջ: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ արտգործնախարարը մեկնում է Ժնև՝ «եվրոպական եռյակի» հետ բանակցություններ վարելու, ես բազմաթիվ զանգեր եմ ստացել՝ համոզվելու համար, որ Իսրայելը չի պլանավորում նրան սպանել։ Այո՛, նման սպառնալիք, անշուշտ, գոյություն ուներ և կա։ Սակայն Աբբաս Արաղչին իրեն ավելի շատ հայրենիքի զինվոր է համարում, քան դիվանագիտական ծառայության ղեկավար… Եթե ԻՀՊԿ-ի կողմից ձեռնարկված անվտանգության միջոցառումները չլինեին, գուցե մի քանի օր առաջ Թեհրանում նրա դեմ մահափորձ իրականացվեր, որը, փառք Աստծո, կանխվեց։ Եկեք աղոթենք նրա և մեր հայրենիքի դիվանագետների համար… որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել Իրանի ինքնիշխան իրավունքների իրացման գործում», - գրել է Ռանջբարանը։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունը ուրբաթ Ժնևում բանակցություններ կանցկացնի ԵՄ-3-ի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) հետ։ Բանակցությունները կկենտրոնանան Իրանի միջուկային ծրագրի վրա՝ Թեհրանի և Թել Ավիվի միջև հակամարտության սրման ֆոնին։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»