Ռուսական կապիտալի ներկայությունը Հայաստանում ուրախացնում է. Մհեր Գրիգորյանը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում
Հայաստանի և ՌԴ-ի միջև առևտրի, համագործակցության շրջանակում արձանագրվող թվերը վկայում են, որ մենք ինստիտուցիոնալ փոխկապակցվածություն ունենք այս ոլորտում, իսկ ռուսական կապիտալի ներկայությունը Հայաստանում ուրախացնում է և խթանում հարաբերությունների զարգացումը: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Իհարկե, կան նաև շատ խնդիրներ, շուկան իր ծավալներով մեծ է և մեզանից հավելյալ ջանքեր են պահանջվում սինխրոնիզացվելու համար: Վստահ եմ, որ հայաստանցի արտադրողները կարող են ապահովել մրցունակ և, այդ թվում, ռուսաստանցի սպառողների կողմից պահանջարկ վայելող արտադրանք: Բայց պիտի ավելի շատ մտածենք լոգիստիկայի և կոնսոլիդացման մասին», - ասել է Գրիգորյանը:
Խոսելով ներուժի մասին՝ փոխվարչապետն ասել է, որ ներկրների միջև առևտրային ներուժն և ծավալները մեծացնելու ցանկությունն անսահման են:
Նրա խոսքով՝ որակյալ արտադրանքը ստեղծվում է փոքր և միջին ընկերությունների կողմից, որոնք աջակցության կարիք ունեն իրենց արտադրանքը համաշխարհային շուկաներ արտահանելու համար։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...