Իրականությունն այն է, որ ՀԷՑ-ի կողմից, բաժնետոմսերի գրավադրման միջոցով ներգրավվել է փոխառու կապիտալ, որը սովորական և ողջամիտ մեխանիզմ է խոշոր ենթակառուցվածքային կազմակերպությունների համար. Դավիթ Անանյան
Երեկ համացանցում տարածված տեղեկատվությունը, ըստ որի ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են միջազգային ֆինանսական կազմակերպություններում, լայն արձագանք գտավ հանրության հատկապես այն հատվածի շրջանում, որտեղ, ցավոք, ֆինանսական գրագիտության հետ կապված որոշակի խնդիրներ կան։ Արդյունքում (նաև կոնկրետ անձանց ու խմբերի ուղղորդմամբ), անհիմն ու անգրագետ մեղադրանքների և պարզունակ դատողությունների ալիք բարձրացավ՝ ուղղված ընկերության ներկայիս սեփականատերերի դեմ։ Այս մասին գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
«Իրականում, ֆինանսական գրագիտություն ունեցող, տեղեկատվության ցանկացած պատասխանատու օգտագործող՝ ուսումնասիրելով վերջին տարիների ՀԷՑ-ի՝ անկախ աուդիտորների կողմից աուդիտի ենթարկած և հրապարակված ֆինանսական հաշվետվությունները կտեսներ, որ բաժնետոմսերի գրավադրման գործարքը թափանցիկ կերպով նկարագրված ու բացահայտված է հիշյալ ֆինանսական հաշվետվություններում։
Իսկ իրականությունն այն է, որ ՀԷՑ-ի կողմից, բաժնետոմսերի գրավադրման միջոցով ներգրավվել է փոխառու կապիտալ, որը սովորական և ողջամիտ մեխանիզմ է խոշոր ենթակառուցվածքային կազմակերպությունների համար՝ հատկապես այն պարագայում, երբ պետության ներսում առկա են հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումային պահանջներ՝ ուղղված էներգետիկ ենթահամակարգերի արդիականացմանն ու կայունության ապահովմանը։
Այլ կերպ ասած՝ սա ոչ թե հանելուկային կամ դավադրական գործելակերպ է, այլ՝ պատասխանատու կառավարման և միջազգային վարկանիշ ունեցող փոխառու կապիտալի ներգրավման պրակտիկ օրինակ։ Որպես հասարակություն, մեր խնդիրն է՝ տարանջատել իրողությունը տգիտության վրա կառուցված խոսույթից և խրախուսել ինստիտուցիոնալ թափանցիկությունը՝ զերծ պահելով պատասխանատու ներդրողներին թիրախավորումից»,- գրել է նա:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...