Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Տնտեսություն

2025 թվականից շրջանառության հարկի դաշտում գործող առևտրական գործունեություն իրականացնող փոքր ու միջին բիզնեսը հարկերը կհաշվարկի նոր մեխանիզմով (տեսանյութ)

2025 թվականից շրջանառության հարկի դաշտում գործող առևտրական գործունեություն իրականացնող փոքր ու միջին բիզնեսը հարկերը կհաշվարկի նոր մեխանիզմով։ Փոփոխությունների արդյունքում շրջանառության հարկի դրույքաչափը 10% է սահմանվել, սակայն տնտեսվարողներն իրենց կողմից կատարված փաստաթղթավորված ծախսերի հաշվին ավելի քիչ հարկ վճարելու հնարավորություն ունեն։ Առք ու վաճառք իրականացնող տնտեսվարողները կարող են շրջանառության հարկի գումարից նվազեցնել ապրանքների ձեռքբերման, այսինքն՝ սկզբնական արժեքի, ինչպես նաև հաշվետու եռամսյակում կատարված վարչական և իրացման ծախսերի հանրագումարի 9.5%-ը։ Այսինքն՝ 10 % հարկ վճարելու փոխարեն, տնտեսվարողը հնարավորություն կունենա վճարել շատ ավելի քիչ հարկ։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Եթե առաջին եռամսյակում, օրինակ, առևտրական գործունեությունից ստացված եկամուտը կազմել է 6 միլիոն դրամ, ձեռք բերված ապրանքների սկզբնական արժեքը 4 միլիոն դրամ, իսկ այլ ծախսերը՝ 1 միլիոն դրամ, ապա առաջին եռամսյակում ծախսերի 9.5% նվազեցման արդյունքում շրջանառության հարկը 600 000 դրամի փոխարեն կկազմի 125 000 դրամ։  Սակայն շրջանառության հարկի նվազագույն չափը եկամտի 1%-ից պակաս չպետք է լինի։

           Հաշվարկ․

  • Շրջանառություն՝      6        մլն     դրամ
  • Սկզբնական արժեք՝  4        մլն     դրամ
  • Այլ ծախսեր՝ 1 մլն դրամ
  • Ընդհանուր ծախս՝ 4 + 1 = 5 մլն
  • Նվազեցում՝ 5 մլն × 9.5% = 475,000 դրամ
  • Սկզբնական հարկ՝ 6 մլն × 10%  = 600,000
  • Վճարման ենթակա՝ 600,000 - 475,000 = 125,000 դրամ:

Առուվաճառք իրականացող տնտեսվարողը կկարողանա նվազեցնել փաստաթղթերով հիմնավորված ապրանքների սկզբնական արժեքը, մասնավորապես՝

  • ապրանքների ձեռքբերման գինը,
  • տեղափոխման ծախսերը,
  • չփոխհատուցվող հարկերը,
  • և ապրանքների ձեռքբերման հետ անմիջականորեն կապված այլ  ծախսեր։

Բացի այդ, տնտեսվարողը նվազեցնելու հնարավորություն ունի նաև փաստաթղթերով հիմնավորված վարչական և իրացման ծախսերը, մասնավորապես՝

  • աշխատակիցների աշխատավարձերը,
  • տարածքի վարձակալության և կոմունալ ծառայությունների վճարները,
  • տրանսպորտային միջոցի վարձակալության և վառելիքի ծախսերը,
  • ինչպես նաև մարկետինգային, հաշվապահական, իրավաբանական ծառայությունների կամ խորհրդատվությունների համար վճարվող գումարները։
  • Ծախսերի մեջ կարող են ներառվել նաև POS տերմինալների միջնորդավճարները և ՀԴՄ սարքերի սպասարկման վճարները։

ՊԵԿ-ն ամփոփել է նաև առք ու վաճառք իրականացնող տնտեսվարողներին ուղղված աջակցության ծրագրի առաջին եռամսյակի արդյունքները։ Վճարված շրջանառության հարկի և նույն ժամանակաշրջանում առևտրական գործունեությունից ստացված եկամտի 5%-ի տարբերության չափով գումար և լրացուցիչ աջակցություն ստանալու համար ոլորտի ներկայացուցիչները պետք է էլեկտրոնային դիմում ուղարկեն Կոմիտե և բավարարեն որոշ չափանիշների։ Առաջին եռամսյակի համար աջակցության ծրագրից օգտվելու համար ՀՀ պետական եկամուտների կոմիտե դիմել է 106 տնտեսվարող։

71 տնտեսվարողի հայտը բավարարվել է, որոնց մասով հաշվարկվել և վերջիններիս փոխանցվել  է մոտ 30 մլն դրամ աջակցության գումար։ Հիշեցնենք, որ 2-րդ եռամսյակի համար աջակ­ցու­թյունից օգտվելու համար առևտրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարողները դիմումները հարկային մարմին պետք է ներկայացնեն մինչև օգոս­տոսի 1-ը ներառյալ՝ դիմումին կից ներկայացնելով նաև այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ։