ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահն ընդգծել է Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերված համաձայնության կարևորությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ստամբուլում ունեցած հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդգծել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված համաձայնության կարևորությունը։
Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ հղում կատարելով Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչության հրապարակված հայտարարությանը։
Նշվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Հարավային Կովկասում խաղաղության և երկխոսության հաստատման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես՝ Թուրքիայի և Հայաստանի միջև շփումները։
«Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված համաձայնության կարևորության վրա՝ ստեղծված պայմաններում։ Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է ամեն հնարավոր աջակցություն ցուցաբերել տարածաշրջանի զարգացմանն ուղղված ջանքերին՝ փոխշահավետ մոտեցման հիման վրա»,- հայտնել է աղբյուրը։
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռնարկվելիք հնարավոր քայլերը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Թուրքիան կօգտագործի բոլոր դիվանագիտական միջոցները՝ ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար։
Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք Չալաբյան
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027