Որ իշխանությունը ձեր տունը հանձնի, ինչպես Դավիթ Գալստյանինը, շարունակելո՞ւ եք թուրքերին փառաբանել․ Տիգրան Աբրահամյան
Ոստիկանության ապօրինությունների մի տրագիկոմեդիկ դրսևորում էլ Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանին ոստիկանություն հրավիրելն էր, ինչպես ինքն է ձևակերպում` «ծանոթանալու» նպատակով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Մարդու ծննդավայրը` Արցախը, Ադրբեջան հռչակողների ու դրանով հպարտացողների պաշտպանությամբ զբաղվողները աբսուրդային բնույթի հարցադրումներ են արել, որոնց հիմքում ո´չ իրավաբանություն կա, ո´չ էլ բանականություն:
Թե բա` որ կոչ լինի անկարգությունների` կմասնակցե՞ք: Ես զարմանում եմ, թե ինչու մինչև հիմա հավաքների մասին օրենք չի չեղարկվել: Ուշացնում եք:
Իսկ հիմա ես ձեզ հարցնեմ` որ իշխանությունը ձեր տունն ու ծննդավայրը հանձնի, ինչպես Դավիթի ու հարյուր հազարից ավելի հայի դեպքում է եղել, շարունակելո՞ւ եք դատարկաբանությամբ ու թուրքերի փառաբանմամբ զբաղվել»,- գրել է նա։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...