Առողջապահական քաղաքականության այս փուլում մենք աշխատանքներ ենք տանում նաև կրթական բաղադրիչի և մասնագիտական կարողությունների անընդմեջ զարգացման ուղղությամբ․ Անահիտ Ավանեսյան
Բժշկի մասնագիտությունը բարդ, նվիրում պահանջող և չափազանց պատասխնատու է և արժանի է մեր հասարակության ակնածանքին: Այս մասին ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ շնորհավորելով բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ։
«Առողջապահական ոլորտի բարեփոխումները, նոր ծրագրերն ու քաղաքականությունը մեր քաղաքացիներին հասնում են ձեր միջոցով, ձեր աշխատանքի միջոցով, ձեր խոսքի միջոցով:
Ուստի, դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք, և ուզում եմ այդ փոխհարաբերությունների խաչմերուկում գերիշխի արհեստավարժությունը, անկեղծ սերը մեր ժողովրդի և երկրի հանդեպ: Ես ուրախ եմ, որ մեր մասնագիտական հանրույթում ձևավորվել է բաց և փոխվստահության վրա հիմնված մթնոլորտ ուր կա երկխոսություն, խնդիրները, մտահոգությունները, դիրքորոշումները արտահայտելու մշակույթ:
Առանձնահատուկ շնորհավորում եմ նաև մեր բուժքույրերին, բուժեղբայրներին ու բուժակներին, աջակցող անձնակազմին, ովքեր ամենամոտն են կանգնած պացիենտին, ու նրանց գթասրտությամբ բուժհաստատություններում ստեղծվում է յուրահատուկ մթնոլորտ:
Սիրելի՛ բուժաշխատողներ, առողջապահական քաղաքականության այս փուլում մենք աշխատանքներ ենք տանում մի կողմից ձեր գործունեության համար պատշաճ, բարենպաստ պայմաններ ստեղծելու, կառուցելու և վերազինելու, մյուս կողմից` կրթական բաղադրիչի և մասնագիտական կարողությունների անընդմեջ զարգացման ուղղությամբ:
Բոլորիս նպատակը վստահաբար նույնն է` ունենալ առողջ հասարակություն, սեփական առողջության հանդեպ հետևողական քաղաքացի:
Նորից շնորհավորում եմ` մաղթելով ձեզ խաղաղ երկրում մասնագիտական նոր նվաճումներ, անսպառ ուժ ու եռանդ ձեր պատասխանատու գործում, շնորհավորում եմ նաև ձեր ընտանիքներին, որ այդքան ըմբռնումով են մոտենում ձեր ծառայությանը:
Շնորհակալ եմ ձեզ, առո՛ղջ եղեք»,- գրել է նա։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել