Իրանի ԱԳ նախարարը Ստամբուլում մասնակցում է ԻՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտգործնախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանին, որն անցկացվում է հունիսի 21-22-ին Ստամբուլում։ «Mehr»-ի հաղորդմամբ, Արաղչին Ստամբուլ է ժամանել շաբաթ առավոտյան և հանդես է գալու մի շարք ելույթներով, որոնցում, մասնավորապես, անդրադարձ է կատարվելու Իրանի տարածքի նկատմամբ Իսրայելի կողմից իրականացված վերջին հարվածներին։
Արաղչին հայտարարել է, որ Իսրայելի չհրահրված ագրեսիան Իրանի տարածքում Թեհրանին այլընտրանք չթողեց, քան պաշտպանել իր ժողովրդին և երկրի անվտանգությունը՝ պատասխան հարված հասցնելով։
Նրա խոսքով՝ Իսրայելի գործողությունները, որոնք սկսվել էին մոտ մեկ շաբաթ առաջ, ստացել են խիստ արձագանք Իրանի զինված ուժերի կողմից, իսկ այդ պատասխաններից հետո Իսրայելի պաշտոնյաներն անցել են սպառնալիքների՝ կոչ անելով իրանցիներին տարհանել քաղաքները։
Արաղչին ընդգծել է, որ Իրանը կարևորում է ԻՀԿ հարթակը՝ իսլամական երկրների համախմբման և ագրեսիան մերժելու համար:




















«Հրապարակ»․ ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում
Մենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ Կարապետյան
Իշխանությունն իր արտաքին հովանավորներից ստացել է ազդանշան՝ անցնելու ագրեսիվ քաղաքական գործողությունն...
«Ժողովուրդ». Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում
Դամասկոսում՝ Մակրոնի հանգրվանած հյուրանոցի մոտակայքում, պայթnւցիկ սարքեր են գործարկվել
«Ժողովուրդ». 13-ժամյա խուզարկությունից հետո ինչո՞ւ է Արթուր Պողոսյանը ցուցադրում 70-ամյա Ծառուկյանի ...
Սևանում բախվել է 4 մեքենա․ կան վիրավnրներ
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրո...
«Իրավունք». «Սուսերով» մարտի է դուրս եկել Արուսյակ Ջուլհակյանը, բայց վերջին խոսքը շեֆինն է
Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի ելքը որոշելու է «երկինքը», և Պուտինին սպառնացել է Մոսկվա ուղարկ...