Պակիստանն առաջարկել է Թրամփին առաջադրել խաղաղության Նոբելյան մրցանակի
Պակիստանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է առաջադրել 2026 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Պակիստանի և Հնդկաստանի միջև վերջին ճգնաժամի ժամանակ վճռական դիվանագիտական միջամտության համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Անադոլու»-ն, համապատասխան պաշտոնական հայտարարությունը հրապարակվել է հուլիսի 21-ին:
Իսլամաբադը նշել է, որ Թրամփի միջամտությունն էական դեր է խաղացել երկու միջուկային պետությունների՝ Պակիստանի և Հնդկաստանի միջև լարվածության թուլացման և հնարավոր լայնամասշտաբ հակամարտության կանխման գործում, որը կարող էր աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս ապրող միլիոնավոր մարդկանց համար։
«Տարածաշրջանային քաոսի աճի պայմաններում նախագահ Թրամփը ցուցաբերեց մեծ ռազմավարական հեռատեսություն և բացառիկ պետական իմաստություն՝ ակտիվ դիվանագիտական ներգրավվածությամբ թե՛ Իսլամաբադի, թե՛ Նյու Դելիի հետ, ինչի շնորհիվ կանխվեց իրավիճակի սրումը»,– ասված է հայտարարության մեջ։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»