Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան Աբրահամյան
Քաղաքականություն

Բաքուն արդեն Քննիչ հանձնաժողովների փաստն է օգտագործում ընդդեմ Հայաստանի. 168.am

168.am-ը գրել է.

Մինչ գործող իշխանությունը փորձում է համոզել, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հնարավոր է հասնել խաղաղության և բարեկամություն անել, և, որ նրանք սպառնալիք չեն Հայաստանի Հանրապետությանն ու նման մի շարք «որ»-եր, Բաքուն շարունակում է Հայաստանի Հանրապետության դեմ իրավաքաղաքական արշավը՝ փորձելով «ցուցմունքներ» կորզել Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունից, ընդ որում՝ քննության են առնվում Արցախյան առաջին, 2016 թվականի Ապրիլյան, 2020 թվականի 44-օրյա պատերազմների և հուլիսյան մարտերի մարտական դրվագներն ու ռազմական օպերացիաները: Ավելին, հերթը հասել է Արցախում վերաբնակեցման ծրագրին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը, և ոչ միայն:

Այս թեմաներն են շոշափվել Բաքվի դատարանում հունիսի 19-ի, հունիսի 20-ի և հունիսի 21-ի (հոդվածը գրելու պահին այսօրվա նիստը դեռ ընթանում էր) նիստերին, իսկ հարցաքննվողները եղել են ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը և Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը: Հիմա հերթով՝ կարևորի մասին:

2025, հունիսի 19, Բաքվի դատարան

Հունիսի 19-ին ադրբեջանական մեղադրողը հարցեր է ուղղել գեներալ Մանուկյանին, որոնք հիմնականում վերաբերել են օկուպացված Արցախի տարածքների ականապատմանը:

Այնուհետև անցում է կատարվել 2020 թվականի 44-օրյա պատերազմին, և Դավիթ Մանուկյանը նշել է, որ Հայաստանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին «սադրանքների» իրականացման մասին չի լսել, չի եղել նման տեղեկություն:

Եվ այստեղ Բաքվի դատարանում հիշել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ 2019 թվականի մարտի 30-ին ԱՄՆ-ում հայ համայնքի հետ ունեցած հանդիպումը և այնտեղ ունեցած ելույթը, ցուցադրել դրա տեսագրությունը, որտեղ նա հայտարարում է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» ձևաչափի մասին։

«Մենք խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,- եզրափակել էր նա:

Մեր տեղեկություններով, այդ հանդիպումը եղել է «օֆ դը ռեկորդ», բայց ելույթի այս հատվածը «Ամերիկայի ձայնի» միջոցով հանրայնացվել է: Իսկ Բաքվի դատարանում չեն հիշել, որ նմանօրինակ միտք Տոնոյանն ասել էր 2015 թվականին՝ Ապրիլյան պատերազմից առաջ, իհարկե, ադրբեջանական լրատվամիջոցները երբեմն հիշում են նաև սա:

Ավելի ուշ «դատավարության» ժամանակ ուսումնասիրվել է Արցախի ՊԲ շտաբի նախկին պետ (2020թ. մարտի 19-ից 2021թ. սեպտեմբերի 11), ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանի ստորագրությամբ մի «գաղտնի փաստաթուղթ»։ Ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի, խոսքը սեպտեմբերի 25-ի N 0671 հրամանի մասին է, որի համաձայն՝ իբր պիտի մինչև սեպտեմբերի 28-ը կրակային դիրքեր նախատեսվեին և «ոչնչացվեին հակառակորդի մոտ 70 բնակավայր»:

ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանն արձագանքել է, որ նշված հրամանի մասին առաջին անգամ տեղեկացել է նախաքննության փուլում:

Իրականում Բաքուն այս «գաղտնի փաստաթուղթը» քննարկման առարկա դարձնելով՝ ինքնախոստովանական ցուցմունք է տալիս, որ այդ օրերին հայկական կողմն իրենց կողմից պատերազմ սկսելու մասին տեղեկություններ է ստացել, և ինչպես մի առիթով Նիկոլ Փաշինյանն է ասել՝ հենց 2020 թվականի սեպտեմբերի 25-ին են նման տեղեկություն ստացել, որը շատ հավաստի է թվացել:

Եվ այս դեպքում հայկական կողմը պետք է համապատասխան հետևություններ աներ, պաշտպանական որոշ քայլեր ձեռնարկեր, ռազմական ղեկավարության կողմից տրվեին կարգադրություններ, հրամաններ, ինչը տեղի է ունեցել, և որոնց ռազմական տարբեր գործերի շրջանակում անդրադարձել են, քանի որ դրանք բաց փաստեր են:

Բնականաբար, խոսք չի եղել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերի ոչնչացման մասին: Ավելին, մենք բազմաթիվ փաստեր ենք ներկայացրել, որ 44-օրյա պատերազմի առաջին օրը կարևոր հատվածներում ՊԲ-ն պատշաճ պատրաստ չի եղել, այսինքն՝ զորքը չի բերվել լրիվ մարտական պատրաստության աստիճանի, ուր մնաց՝ ադրբեջանական բնակավայրեր ոչնչացվեին:

2025, հունիսի 20, Բաքվի դատարան

Հունիսին հիմնական հարցաքննվողը եղել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը, որին նախ հարցեր են ուղղվել 2016 թվականի Ապրիլյան պատերազմի և որոշումներ կայացրած «գլխավոր դերակատարների» մասին՝ ՀՀ զինված ուժերի և ՊԲ այդ ժամանակվա ղեկավարության՝ Սեյրան Օհանյան, Յուրի Խաչատուրով, Լևոն Մնացականյան:

Այնուհետև ադրբեջանական պետական մեղադրողը Բակո Սահակյանին հարց է տվել ՀՀ ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի մասին, այն է՝ «ինչո՞ւ է այդ քննիչ հանձնաժողովը ստեղծել Հայաստանը, երբ մարտական գործողությունները տեղի են ունեցել «Ադրբեջանի տարածքում» (չակերտները՝ Մ.Պ.-ի)»:

Այս հարցադրմանն ի պատասխան՝ Բակո Սահակյանը, ըստ ադրբեջանական կողմի, իբր նշել է, որ «միանգամայն նորմալ է, որ Քննիչ հանձնաժողովը ստեղծել է ՀՀ ԱԺ-ն, քանի օպերացիաները ղեկավարել և վարել է ՀՀ զինված ուժերը», և, որ ինքը ժամանակին ևս հրավեր է ստացել մասնակցության դրա աշխատանքներին:

Սա այն է, ինչի մասին բազմիցս նշել էինք, որ քաղաքական վրեժխնդրությունից ելնելով՝ չի կարելի քաղաքական հանձնաժողով ստեղծել և որպես արդյունք՝ ոչինչ չասող զեկույց հրամցնել, որտեղ, ինչպես մի անգամ գրել ենք, անգամ խոսք չկա Ապրիլյան պատերազմի արդյունքների մասին: Այսինքն, այս գործը պետք է վերապահվեր մասնագիտական կառույցին և չդարձվեր քաղաքական շահարկման և վրեժխնդրության առարկա, ինչն արեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ընդդեմ նախկին ղեկավարության:

Նույն խնդրին վաղը-մյուս օր բախվելու են 44-օրյա պատերազմին առնչվող Քննիչ հանձնաժողովի դեպքում՝ ինչո՞ւ է այն ձևավորել ՀՀ խորհրդարանը, երբ պատերազմը Հայաստանի դեմ չէր, կամ՝ Ադրբեջանն այս փաստը ևս որպես ապացույց օգտագործելու է Հայաստանի Հանրապետության և ՀՀ զինված ուժերի դեմ:

Իսկ մինչ այդ Բակո Սահակյանին հերթական անգամ հարցեր են տրվել «Իսկանդեր-Մ»-ի, «Տոչկա-Ու»-ի և «Սմերչ»-ի և «Էլբրուս»-ի կիրառման վերաբերյալ, և լսել պատասխան, որ ՊԲ զինանոցում դրանք չեն եղել: Սակայն, ադրբեջանական քարոզչամեքենայի հաղորդմամբ, իբր Բակո Սահակյանն ասել է, որ «Շուշիում տեղակայված է եղել Ս-300 զենիթահրթիռային համակարգը»: Սա ևս «ցուցմունք» է՝ ընդդեմ Հայաստանի:

Իսկ այսօր՝ հունիսի 21-ին, Բաքվի դատարանում դարձյալ հարցաքննվել է Բակո Սահակյանը, իսկ հարցաքննությունը եղել է Արցախում վերաբնակեցման ծրագրի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության շուրջ, և ոչ միայն:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Արցախի նախկին նախագահն ընդունել է, որ Արցախում վերաբնակեցվել են Սիրիայից և Լիբանանից եկածներ, իսկ հիմնադրամի միջոցների մի մասը ծախսվել է Արցախում, մյուս մասը՝ Հայաստանում, և այլն: