Սիսիան-Գորիս ավտոճանապարհին բախվել են «Ford»-ը և «GAZ-53»-ը
Հունիսի 23-ին, ժամը 00։28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկ չհասած տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «Ford» և «GAZ-53» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած ավտոմեքենայից դուրս է բերել տեղի ուժերով․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Շտապօգնության բժիշկն արձանագրել է «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդի մահը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «GAZ-53» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, այն դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից և վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել