ԱՄՆ-ն բացեց Պանդորայի արկղը՝ Իրանին հարվածելով. ՌԴ մշտական ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում
Իրանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին հարվածելով բացել է Պանդորայի արկղը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնի այս գործողությունները անպատասխանատու և սադրիչ են, դրանք հսկայական հարված են հասցնում միջազգային միջուկային չտարածման ռեժիմին և աշխարհը մոտեցնում միջուկային աղետի։
Ռուսաստանի մշտական ներկայացուցչի այլ հայտարարություններ՝
Ռուսաստանը խստորեն դատապարտում է Միացյալ Նահանգների անպատասխանատու, վտանգավոր և սադրիչ գործողությունները Իրանի դեմ։ — Միացյալ Նահանգները պատրաստ է կատարել ցանկացած հանցագործություն և խախտել միջազգային իրավունքը՝ իր գերիշխանությունը պահպանելու համար։ — ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ անդամ պետություններ չունեն համարձակություն դատապարտելու Միացյալ Նահանգների գործողությունները։
Իրանն ունի խաղաղ միջուկային ծրագիր մշակելու բոլոր իրավունքները։ — Մերձավոր Արևելքում հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի, Չինաստանի և Պակիստանի համատեղ բանաձևի նախագիծը արտացոլում է Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնության դիրքորոշումը՝ չնայած Արևմուտքի ճնշմանը։
Նեբենզյայի խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային ենթակառուցվածքներին ուղղված հարվածները բացում են Մերձավոր Արևելքում հակամարտության լայնածավալ սրման ճանապարհը՝ անկանխատեսելի հետևանքներով։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»