Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՄեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԿիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԱզգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումԲարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանՊարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ»
Հասարակություն

Ծրագրավորված hարձակումները նպատակ ունեն վարկաբեկել հայ եկեղեցականությանն ու Եկեղեցուն. Մայր Աթոռում տեղի է ունեցել 9-րդ միաբանական համագումարը

Հունիսի 16-21-ը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռում տեղի ունեցավ միաբանական համագումար, որին մասնակցում էին Սուրբ Էջմիածնի միաբաններ Հայաստանից և Սփյուռքից, ինչպես և ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

9-րդ միաբանական համագումարի խորագիրն էր «Սուրբ Էջմիածին՝ բանալի երկնի արքայության»։

Հունիսի 17-ին՝ միաբանական հավաքի բացմանը, մասնակիցներին ողջունեցին կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ, Մայր Աթոռի Արխիվի և թանգարանների տնօրեն Հոգեշնորհ Տ․ Ասողիկ աբեղա Կարապետյանը և հանձնախմբի անդամ ԱՄՆ Արևելյան Հայոց թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ․ Սիմեոն աբեղա Օդաբաշյանը։

Համագումարի մասնակիցներին իր օրհնությունն ու հայրական պատգամը բերեց նաև Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունը ողջունեց Սուրբ Էջմիածնում համագումարի առիթով համախմբված Մայր Աթոռի միաբանների և Նվիրապետական Աթոռներից ժամանած եկեղեցականների ներկայությունը՝ ընդգծելով, որ ավանդություն դարձած նման հավաքները բարեպատեհ առիթ են զորանալու աղոթական ոգու մեջ, նաև հնարավորություն անդրադարձ կատարելու Հայ Եկեղեցու և ժողովրդի կյանքը հուզող հիմնախնդիրներին, համատեղ փնտրելու դրանց հաղթահարման ուղիները։

Նորին Սրբությունը, անդրադառնալով Քրիստոսահաստատ Սուրբ Էջմիածնի բացառիկ առաքելությանը, ի մասնավորի նշեց․ «Հայոց Եկեղեցին՝ իր հոգևոր կենտրոնով, բոլոր ժամանակներում Տիրոջ լուսեղեն պատգամներն է փոխանցել հայորդյաց, հոգևոր, ազգապահպան իր առաքելությանը զուգընթաց օրհասական պահերին՝ պետականության բացակայության պայմաններում, ստանձնել քաղաքական առաջնորդությունը մեր ժողովրդի և միշտ եղել տերն ու պաշտպանը ազգային իրավունքների և քրիստոնեական մեր սրբազան արժեքների»։

Հայոց Հովվապետը, խոսելով հայրենիքի և ժողովրդի համար ներկայիս դժվարին ժամանակաշրջանի մասին, նաև մտահոգությամբ անդրադարձ կատարեց Հայաստանի վարչապետի կողմից Հայոց Հայրապետի և եկեղեցականության թիրախավորմանը՝ նշելով, որ ծրագրավորված հարձակումները նպատակ ունեն վարկաբեկել հայ եկեղեցականությանն ու Եկեղեցուն, լռեցնել Եկեղեցու ձայնը և նվազեցնել նրա բարձր վարկն ու հեղինակությունը մեր հասարակության մեջ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը միաբաններին պատգամեց հայրենիքի և Հայոց Եկեղեցու առջև ծառացած այս նոր փորձությունների հանդիման լինել միասնական, իրենց կոչմանը հավատարիմ և ազգի հավատավոր զավակների սրտերում զորացնել հավատը, միաբանության ու համերաշխության ոգին։

«Այսպես, սիրելի միաբաններ, պիտի կարողանանք ապահովել անվտանգությունն ու անսասանությունը մեր պետականության, կերտել նոր առաջընթացն ու խաղաղ, բարօր կյանքը հայկազյան մեր ազգի և միշտ պայծառ պահել մեր Սուրբ Եկեղեցին։ Այս առումով պատասխանատվություն ունենք Աստծո, հայրենիքի և գալիք սերունդների առջև», - ընդգծեց Նորին Սրբությունը։

Վերջում Հայոց Հովվապետն իր բարձր գնահատանքը բերեց միաբանական համագումարի մասնակիցներին իրենց նվիրյալ և նախանձախնդիր սպասավորության համար՝ աղոթք բարձրացնելով առ Աստված, որ Տերը ապահով ու անվտանգ պահի հայրենի մեր երկիրը, իմաստություն շնորհի մեր ժողովրդին՝ համատեղ ջանքերով հասնելու խաղաղ և լուսավոր հանգրվաններին։

Համագումարի մասնակիցներին ողջունեցին նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Կ․ Պոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչները:

Հնգօրյա ժողովի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները քննարկեցին Եկեղեցու և հայ ժողովրդի առջև ծառացած զանազան մարտահրավերներ, լսվեցին ադրի հիմնախնդիրներին առնչվող զեկույցներ և բանախոսություններ:

Միաբան հայրերը մասնակցեցին Արարատյան շաբաթվա Սուրբ Պատարագներին, որոնք ամբողջացան միաբանական ուխտի Սուրբ Պատարագով և Կաթողիկե Սուրբ Էջմիածնի սրբազան տոնակատարությամբ:

Հունիսի 21-22-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, կազմակերպիչ հանձնախմբի անդամները մի խումբ միաբանների հետ հովվական առաքելությամբ մեկնեցին նաև Սյունյաց թեմի համայնքներ։ Մայր Աթոռի միաբաններն այցելություններ կատարեցին Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների, ինչպես նաև բռնի տեղահանված արցախահայերի, բազմազավակ ու կարիքավոր ընտանիքներին: