Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Ucom-ի բաժանորդները կարող են օգտվել 5G կապից ավելի քան 40 երկրներում

Երևանում 5G ցանցի գործարկումից հետո՝ ապահովելով Հայաստանում ամենալայն ծածկույթը, Ucom-ը ուրախ է նաև հայտարարել, որ դարձել է առաջին շարժական կապի օպերատորը Հայաստանում, որը մատուցում է 5G ռոումինգի ծառայություններ Հայաստան ժամանած օտարերկրյա այցելուների համար։

Միևնույն ժամանակ, Հայաստանից դուրս Ucom-ի բաժանորդները հնարավորություն ունեն ռոումինգում օգտվել ժամանակակից 5G ցանցից ավելի քան 40 երկրներում։

Ucom-ը շարունակում է ամրապնդել իր առաջատար դիրքը միջազգային ռոումինգի ոլորտում՝ իր բաժանորդներին ապահովելով հուսալի կապի  հնարավորություն աշխարհի տարբեր անկյուններում։ 

Մասնավորապես, Ucom-ի բաժանորդները կարող են օգտվել նոր սերնդի ինտերնետ կապից Արաբական Միացյալ Էմիրություններում, Վրաստանում, Եգիպտոսում, Իտալիայում, Կիպրոսում և մի շարք այլ երկրներում։

5G-ն ռոումինգում հնարավորություն է տալիս օգտվել բարձր արագությամբ ինտերնետից, որն ապահովում է տեսազանգերի բարձրորակ կապ, տվյալների փոխանակում իրական ժամանակում, հարթ աշխատանք բարդ թվային ծառայությունների ու հավելվածների հետ։

«Ցանցի արդիականացման նախագծերից խոսելիս՝ ես միշտ նշում եմ, որ մենք ձգտում ենք մեր բաժանորդներին տրամադրել լավագույն որակի ծառայությունները, անկախ նրանց գտնվելու վայրից։ Սովորաբար դա մարզերի մասին է, և մենք իսկապես 5G ցանց ենք գործարկել արդեն 35 մարզային քաղաքներում։ Բայց պետք չէ մոռանալ, որ մեր սիրելի բաժանորդները որակյալ կապի կարիք ունեն նաև Հայաստանից դուրս, ու մենք մտադիր չենք սահմանափակվել նաև Հայաստանի սահմաններով», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նշենք, որ ամառային արձակուրդների ընթացքում առավել պահանջված երկրների համար ընկերությունը մշակել է «uTravel 3 ԳԲ» ռոումինգ փաթեթը՝ Վրաստանում, ԱՄԷ-ում, Եգիպտոսում, Հունաստանում, Կիպրոսում, Մոնտենեգրոյում, Իտալիայում և Իսպանիայում և մի շարք այլ՝ հաճախ այցելվող երկրներում հանգստացող բաժանորդների համար: Ընդամենը 4990 դրամ վճարելով՝ բաժանորդները կստանան 3 ԳԲ ինտերնետ 7 օրվա համար։ Փաթեթը հասանելի է մինչև սեպտեմբերի 30-ը։ «uTravel 3 ԳԲ» փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121*32#։ Այն կարելի է ակտիվացնել նաև Ucom հավելվածի միջոցով: 

Այս պահին Ucom-ի բաժանորդների համար ռոումինգ ծառայությունները հասանելի են 163 երկրի 313 օպերատորների ցանցում։ Ընկերությունը մշտապես ընդլայնում է աշխարհագրական ծածկույթը՝ նպատակ ունենալով իր բաժանորդներին կապի հնարավորություն ընձեռել աշխարհի գրեթե ցանկացած կետում։

Նշենք, որ ռոումինգ ծառայությունն անհրաժեշտ է ակտիվացնել մինչև Հայաստանից մեկնելը՝ Ucom հավելվածի օգնությամբ կամ հավաքելով *121#: