Իշխող ուժն ազդակներ է հղում բիզնես խաղացողներին առ այն, որ իշխանության քմահաճույքով ցանկացած բիզնես կարող է խլվել, իսկ մարդկանց ներդրումները` զրոյացվել. Աբրահամյան
Իշխող ուժն ազդակներ է հղում բիզնես խաղացողներին առ այն, որ իշխանության քմահաճույքով ցանկացած բիզնես կարող է խլվել, իսկ մարդկանց ներդրումները` զրոյացվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Իշխող ուժի ղեկավարը գրառմամբ նշել է, որ ՀԷՑ-ի պետականացման պլանը պատրաստ է։
Այն, որ գործարար Սամվել Կարապետյանի դեմ հարձակումները վաղուց առարկայական փուլ էին մտել, առաջինը դրսևորվել էր նրա կալանավորմամբ:
Հաջորդիվ նրա սեփականություն համարվող ընկերություններում ստուգումներն էին, որոշ դեպքերում` գործունեության կասեցումները:
ՀԷՑ-ի թեման զուտ սեփականության խլման պրոցես չէ, այն Հայաստանի ներդրումային միջավայրի և բիզնես հնարավորությունների վիճակի բնութագրիչն է:
Իշխող ուժն ազդակներ է հղում ներքին և արտաքին բիզնես խաղացողներին առ այն, որ իշխանության քմահաճույքով ցանկացած բիզնես կարող է խլվել, իսկ մարդկանց ներդրումները` զրոյացվել»,-գրել է նա:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...