Խաղաղությունը լավ բան է, բայց մուրալով չի տրվում, իսկ Իրանը և Իսրայելը լավ գիտեն դրա գինը. միջազգայնագետ
Նախ սա խաղաղություն չէ, այլ՝ հրադադար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Երկրորդ, խաղաղության հասնելու համար առնվազն անհրաժեշտ է անցնել երկար և դժվար ճանապարհ։ Մենք էլ հրադադար ենք ստացել 2020 թվականին, սակայն մինչև հիմա խաղաղության դարաշրջանը դեռ չի երևում։
Ավելին, Իրանի և Իսրայելի միջև ընթացած պատերազմում որևէ մեկը լիարժեք հաղթող կամ պարտված չէ։ Կողմերը պարզապես որոշել են կանգ առնել ճիշտ ժամանակին՝ գերտերության հորդորով (և հնարավոր է՝ միջնորդությամբ)։
Եթե որևէ մեկին թվում է, թե Իրանը և Իսրայելը կարող են գտնել այնպիսի լուծումներ, որոնք միաժամանակ կընդունելի լինեն թե՛ Իսրայելի, թե՛ Իրանի, և նույնիսկ ԱՄՆ ժողովրդի համար, ապա նա լուրջ սխալվում է։ Վերջիվերջո սա ոչ առաջին, ոչ էլ վերջին հրադադարն է այս տարածաշրջանում։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա կրկնեմ՝ մեր կենսական շահը ռուս-ամերիկյան և իրան-ամերիկյան հարաբերությունների կայունացման մեջ է։
Խաղաղությունը լավ բան է, բայց մուրալով չի տրվում։ Իսկ Իրանը և Իսրայելը լավ գիտեն դրա գինը։
Վերջիվերջո, միայն վերջին 15 ամիսների ընթացքում սա արդեն երրորդ ուղիղ բախումն էր այս երկու երկրների միջև»,- գրել է նա:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...