Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո կապիտալի արտահոսք է սկսվել
Ռուսաստանաբնակ բարերար Սամվել Կարապետյանի Հայաստան գալն ու ակտիվությունը քաղաքական դաշտ մտնելը, այսպես ասած, ազդանշան դարձավ բազմաթիվ գործարարների համար, որոնք կամ չեն խոսում, կամ էլ գտնվում են գործող իշխանությունների ու Նիկոլ Փաշինյանի վերահսկողության տակ։ Եվ այժմ բավական լուրջ տեղաշարժեր են սպասվում Հայաստանում և հայկական բիզնեսում։
Բիզնես համայնքը հրաշալի գիտի, որ Սամվել Կարապետյանը «թաց տեղ պառկող» չէ և հենց այնպես չէր գա ու ոտքով-գլխով մտներ խաղի մեջ, քաղաքական հայտարարություններ աներ, որոնք կարող էին հանգեցնել կալանքի։ Կարապետյանը միշտ էլ բավական զգույշ է եղել, վերջին տարիներին իրեն չեզոք պահել, թեև բոլորին էլ հայտնի էր, թե ինչ սերտ հարաբերություններ ունի նախկինների հետ։
Այդուհանդերձ, բիզնես համայնքի համար Կարապետյանի ժամանումը և Փաշինյանի հիստերիկ արձագանքը ազդանշան էին, որ կապիտալը Հայաստանում գտնվում է բավական վտանգավոր վիճակում։ Մեր տեղեկություններով, ներկայումս կապիտալի լուրջ արտահոսք է սկսվել, այդ թվում՝ բանկային սեկտորից, և խոշոր փողատերերը, գնահատելով հնարավոր տուրբուլենտության վիճակները, անհասկանալի իրադրությունները, փորձում են ապահովագրել իրենց գումարները։ Առանց այն էլ բանկային համակարգում որոշակի զգուշավոր վիճակ կար Իրան-Իսրայել հակամարտության պատճառով, և այժմ այդ խնդիրները գնալով ավելի են խորանում։ Ներդրումային դաշտը գրեթե ներկայումս զրոյական վիճակում է, եղած նախագծերն էլ սառեցրել են՝ սպասելով իրավիճակի որոշակիացման։
Արմինե Ալիխանյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...