Այս պահին Բագրատ Սրբազանը ձերբակալված է, վստահ եմ՝ կալանավորման միջնորդություն կներկայացնեն. փաստաբան
Խուզարկություն էր կատարվում, կար դատարանի կողմից որոշում խուզարկության, կարծում եմ՝ հերթական շոուն էր՝ մասկի շոուն: Այս մասին Բագրատ Սրբազանին բերման ենթարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը:
Նա նշեց, որ երեկվա՝ իշխանության շրջանառած «հեղաշրջման պլանից» հետո, պարզ էր, որ այսօր նմանատիպ գործողություններ էին կատարվելու:
Իսկ թե ինչ են առգրավել Սրբազանի տնից, փաստաբանը հեգնեց՝ «մի բուռ մեխ կոշիկի համար նախատեսված»:
«Միակ ահաբեկչության հետ կապված, ահաբեկող նյութը, որ կարող է Սրբազանի տանից հայտնաբերեին, դա Հովհաննեսի հայտնության ապակալիպսիսի նկարագրությունն է, արկղերով նաև տարան այն մանուշակագույն ծխերը, որոնք յուրաքանչոյւր ակցիայի ժամանակ լինում են: Եթե հիշում եք, ներկայիս վարչախումբն Ազգային ժողովում 2018 թվականին այդ ծխերից արձակեց»,-ասաց նա:
Նա տեղեկացրեց, որ Քննչական կոմիտեն ձերբակալել է Սրբազանին, իսկ թե ինչ հոդվածով, ասաց. «Տեսել եք Քննչականի հայտարարությունը՝ զանգվածային անկարգություններ, ահաբեկչություն, իշխանության զավթման փորձ, նմանատիպ ժուրվերնյան բաներ»:
Փաստաբանը նշեց, որ այս պահին Բագրատ Սրբազանն արդեն ձերբակալված է համարվում: «Վստահ եմ, կալանավորման միջնորդություն կներկայացնեն»,- ասաց նա:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել