Գարեգին Բ-ն ընդունել է ՀԲԸՄ տարբեր ծրագրերի մասնակից սփյուռքահայ երիտասարդներին
Հունիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Երևանի «Գլոբալ առաջնորդության» և «Բացահայտիր Հայաստանը» ծրագրերին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին՝ ուղեկցությամբ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ տիար Վազգեն Յակուբյանի։ 64 սփյուռքահայ երիտասարդներ Հայաստան են ժամանել ՀԲԸՄ ծրագրերի շրջանակներում հաղորդակից լինելու հայրենիքի պատմամշակութային ու հոգևոր ժառանգությանը և զորացնելու իրենց կապը հայրենիքի հետ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով հայորդիներին, բարձրորեն գնահատեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից իրականացվող հայրենաճանաչության, կրթադաստիարակչական, մշակութային նմանօրինակ ծրագրերը, որոնց շնորհիվ տարբեր երկրներում հասակ առած երիտասարդները հնարավորություն են ստանում համախմբվելու հայրենիքում, հարստացնելու իրենց գիտելիքները և հաղորդ դառնալու հայրենի իրականությանը։
Նորին Սրբությունը պատգամեց ներկաներին լինել ազգային ինքնության կրողը, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ և օգտակարություն բերել իրենց համայնքների առավել զորացմանն ու հայրենիքի բարօրությանը։
Հայոց Հայրապետը հորդորեց հայորդիներին, վերադառնալով իրենց համայնքներ, առավել ակտիվ ներգրավվածություն ունենալ ազգային-եկեղեցական կյանքում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել