Ինչպե՞ս պաշտպանել բանկային քարտի տվյալները
Զեղծարարները ի՞նչ տարբերակներով են կորզում բանկային քարտի տվյալները
Զեղծարարները ինչ-որ կերպ մարդկանց համոզում են գրել բանկային քարտի տվյալները տարբեր աղբյուրներում։ Ամենատարածված ձևերից մեկը առք ու վաճառքի առցանց գործընթացներն են, երբ մարդը առցանց վաճառքի հարթակներում վաճառքի է դնում որևէ իր, զեղծարարների ներդրած ռոբոտացված համակարգերը անմիջապես կապվում են հայտարարության հեղինակի հետ։
Նրանք հորինում են պատմություն, որ ապրում են այլ երկրում և երկու ամսից են վերադառնալու, մինչ այդ ցանկանում են ապրանքի համար կանխավճար թողնել, կամ տեսնում են, որ Երևանում եք, ներկայանում են որպես, օրինակ, կապանցի և խնդրում են առաքումով ուղարկել ապրանքը՝ ձեզ ներկայացնելով ինչ-որ վճարային համակարգի կամ առաքման ծառայության նմանեցված կեղծ էջ։
Ինչի՞ն ուշադրություն դարձնել
Եթե ասում են, որ X ընկերության առաքումն է, անպայման ստուգեք այդ ընկերության իրական հասցեն, համեմատեք ձեր ստացած կայքի հետ, և եթե որևէ բան տարբերվի, նշանակում է՝ գործ ունեք զեղծարարների հետ․ ոչ մի դեպքում չլրացնեք ձեր տվյալները։
Երբ դուք ապրանք եք վաճառում, ձեզ գումար փոխանցելու համար բավական է միայն տրամադրել քարտի 16-նիշանոց կոդը, այն էլ՝ միայն տեքստային տարբերակով։ Կարիք չկա նկարել քարտը, առավել ևս՝ տրամադրել քարտի CVV կոդը։ Եթե խնդրում են այդ տվյալները, անմիջապես դադարեցրեք խոսակցությունը․ նրանք հաստատ զեղծարարներ են։
Զեղծարարները, իհարկե, հնարավոր բոլոր տարբերակներով փորձում են ձեզ համոզել՝ տրամադրել անձնական տվյալները։ Նրանք հաճախ ուղարկում են կեղծ հղումներ՝ նշելով, որ առաքանի ունեք ստանալու, սակայն մի շատ փոքր գումար պետք է ավելացնեք։ Այս պարագայում, կրկին, պետք է ստուգել «առաքումը կազմակերպող» ընկերության իրական կայքի հասցեն ու բոլոր մանրամասները։ Եվ, իհարկե, եթե դուք առաքանի չեք սպասում որևէ տեղից, ընդհանրապես կարիք չկա բացելու հղումը։
IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել