Կոմունիկացիաների բացման վերաբերյալ ՀՀ տեսլականը Թուրքիայի կողմից կառուցողական է գնահատվում. ԱԳ փոխնախարար
Այցը բավականին դրական մթնոլորտում է անցել: Քննարկվել են թե Հայաստան- Թուրքիա երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային՝ Հարավային Կովկասի և ավելի լայն՝ Մերձավոր Արևելքին վերաբերվող հարցեր: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի Թուրքիա կատարած այցին:
«Արձանագրվել է, որ մի շարք թեմաների շուրջ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են: Ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացմանը, ապա երկու կողմերն էլ նորից արձանագրել են, որ պայմանավորվածությունն ուժի մեջ է: Ամեն դեպքում այս ուղղությամբ քայլեր պետք է անենք»,- ասաց Կոստանյանը:
Փոխնախարարը հերքեց, թե Էրդողանն օրակարգային հարց է դարձրել ադրբեջանցիների՝ Հայաստան գալու և ապրելու հարցը: Նա նշեց, որ այդ շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
Նա տեղեկացրեց, որ քննարկվել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման փաստաթղթի և տրանսպորտային կոմունիկացիաներին վերաբերող հարցեր:
Հարցին՝ ի՞նչ դիրոքորոշում հայտնեց Թուրքիայի նախագահը խաղաղության խաչմերուկի վերաբերյալ, արդյոք թուրքական կողմի համար ընդունելի են 4 հայտնի սկզբունքներով ապաշրջափակման Հայաստանի մոտեցումները, Կոստանյանն ասաց. «Կարծում եմ՝ երկու կողմերի՝ թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի համար արձանագրվեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը բավականին մեծ կարևորություն ունի: «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը, բնականաբար, ներակայացվեց: Ըստ էության, կա ընդհանուր ըմբռնում, որ Հայաստանը կառուցողական է մոտենում իր առաջարկներով կոմունակիցաների բացման վերաբերյալ: Հայաստանի տեսլականը կառուցողական է գնահատվում Թուրքիայի մեր գործընկերների կողմից»:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք Չալաբյան
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027