Միջին ծանրության ենթադրյալ հանցանքի դեպքերում նույնիսկ 1 ոստիկան հնարավոր է չի գնում բերման ենթարկելու որևէ անձի, իսկ այսօր տեսանք հազարավոր իրավապահների. Արամ Վարդևանյան
Ես որքանով որ հաղորդագրություններին ծանոթանալով եմ հասկացել, խոսքը գնում է ենթադրյալ միջին ծանրության հանցանքի մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Միջին ծանրության հանցանքի դեպքերով նույնիսկ 1 ոստիկան հնարավոր է չի գնում բերման ենթարկելու որևէ անձի: Տվյալ դեպքում, ես այսօր առավոտյան, երբ ականատեսը եղա նրան, ինչին երևի թե բոլորը, մենք տեսանք հարյուրավոր, եթե ոչ հազարավոր իրավապահների, որոնք պետք է ինտեսիվ, հարկադրանքի միջոց գործադրեն կրկին ենթադրյալ միջին ծանրության մասին խոսվող հանցանքի հետ կապված: Իսկ ինչի մասին է այդ հանցանքը՝ ենթադրյալ, խոսքի ազատության մասին:
Ես եվրոպայի որևէ երկիր չեմ պատկերացնում, որտեղ հնարավոր է հազարավոր զինված ուժայիներով միջին ծանրության ենթադրյալ հանցանքի, որն էլ վերաբերվում է խոսքի ազատությանը, գան նման գործողություներ անեն: Սա իսկապես աբսուրդ է, որ մենք կարող ենք պատկերացնել, որ մենք ունեք պարտականություն Մայր Աթոռը պաշտպանելու, Վեհափառին պաշտպանլեու:
Միջին ծանրության ենթադրյալ հանցանքի համար, որի համար որպես պատիժ կարող է լինել տուգանքը, նման ինտեսիվ հարկադրանքի միջոց, թաքնվելու մասին խոսակցություն և այլ անկեղծորեն իրավական իմաստով չեմ պատկերցնում: Եթե նշվածը որևէ քրեական հետապնդման առարկա չի հանդիսացել ամսիներ շարունակ, երևի պատճառ է ունեցել»,-ասել է Արամ Վարդևանյանը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել