«Հայաստանը և «հեղաշրջման ծրագիրը». իշխանությունների և եկեղեցու միջև հակամարտությունը»
Ներքին քաղաքական լարվածությունը Հայաստանում սրվել է այն բանից հետո, երբ մի կառավարամետ լրատվամիջոց հրապարակել է «Հեղաշրջման ծրագիր» անվամբ փաստաթուղթ և ձայնագրություններ՝ ենթադրյալ բռնի տապալման կոչերով: Հետո իրավապահ մարմինները մի շարք խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացրել ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների շրջանում: Ձերբակալվածներից ամենահայտնին արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանն է՝ բողոքի շարժման հոգևոր և խորհրդանշական դեմքը: Ներկայումս իրավիճակը զարգանում է իշխանությունների և Հայ Առաքելական եկեղեցու միջև հակամարտության սրացման, և դա վերջերս հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի ձերբակալության ֆոնին, ինչը ներքաղաքական լարվածությանը հաղորդում է արտաքին քաղաքական երանգ, գրում է dw.com–ը:
Վարչապետի գրասենյակի ղեկավար Արայիկ Հարությունյանի խոսքով դրսից հիբրիդային հարձակումների, այդ թվում արտասահմանյան լրատվամիջոցներում ապատեղեկատվության տարածման ինտենսիվացման համատեքստում, չի կարելի բացառել արտաքին միջամտության առկայությունը: «Հետաքննությունը կտա վերջնական պատասխաններ, բայց այն ինտենսիվությամբ, որով այսօր արտասահմանում տարածվում են կեղծված և աղավաղված նյութեր, կարելի է ենթադրել արտաքին բաղադրիչի առկայության մասին», - նշել է նա dw.com-ի հետ զրույցում: Հարությունյանը նաև հիշեցրել է, որ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանն ինքը էր նախկինում խոսել արտասահմանյան կենտրոնների հետ շփումների մասին։
Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանն էլ կարծում է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալությունները, իշխանությունների և Հայ Առաքելական եկեղեցու միջև հարաբերությունների սրումը, ինչպես նաև Սամվել Կարապետյանի հետ կապված «բիզնես կառույցների վրա ճնշումները», չպետք է դիտարկել մեկուսացված։ Նրա խոսքով այս բոլոր դրվագները կազմում են մեկ ընդհանուր պատկեր և տեղավորվում են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախօրեին քաղաքական մոբիլիզացիայի տրամաբանության մեջ։ «Ես այս բոլոր գործողությունները դիտարկում եմ որպես ավելի լայն քաղաքական գործընթացի մաս։ Հնարավոր է, որ նախկինում եղել են ապակայունացման իրական փորձեր, բայց ուժային միջոցառումների կենտրոնացումը հենց հիմա նման է պոտենցիալ մրցակիցների վրա բոլոր ուղղություններով հարձակվելու քաղաքական որոշման», - նշել է Նավասարդյանը dw.com-ի հետ զրույցում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...