Չինաստանի արևային էներգիայի հզորությունը գերազանցել է ամբողջ աշխարհին
2025 թվականի մայիսին Չինաստանն արևային էներգիայի տեղադրված հզորության ռեկորդ է գրանցել՝ հասնելով 1.08 ՏՎտ-ի, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 56.9 տոկոսով։ Տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում երկիրը շահագործման է հանձնել մոտ 198 ԳՎտ նոր հզորություն, իսկ միայն մայիսին գրանցվել է բացարձակ ամսական ռեկորդ՝ 92.9 ԳՎտ։ Արդյունքում՝ երկրում արևային մոդուլների ընդհանուր հզորությունը գերազանցել է արևային էներգիայի համաշխարհային ընդհանուր հզորությանը։ Մինչդեռ ընդամենը 15 տարի առաջ ՉԺՀ-ում արևային էներգիայի արտադրությունը կազմում էր ընդամենը 1 ԳՎտ։ Այսպիսի արագ աճը հնարավոր է դարձել բացառապես պետության աջակցության ծրագրերի շնորհիվ։
Ազգային էներգետիկ վարչության (NEA) տվյալներով՝ մայիսի վերջին էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր հզորությունը կազմել է 3.61 ՏՎտ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 18.8 տոկոսով։ Արևային էներգետիկան դարձել է ամենաարագ աճող հատվածը՝ շնորհիվ 2025 թվականի առաջին հինգ ամիսների ռեկորդային տեղադրման ցուցանիշների։
Հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում նոր արևային կայանների ընդհանուր հզորությունը կազմել է 197.85 ԳՎտ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներն անցել է 388 տոկոսով։ Միայն մայիսին Չինաստանը շահագործման է հանձնել 92.92 ԳՎտ նոր հզորություն, որն ապրիլի ցուցանիշների համեմատ աճել է 105 տոկոսով և հանդիսանում է բացարձակ ամսական ռեկորդ։
Վերլուծաբաններն աճի սրությունը բացատրում են պետական աջակցությամբ, ներառյալ բաշխված արևային էներգետիկայի զարգացման ծրագրերը և վերականգնվող էներգիայի աղբյուրներին էլեկտրաէներգիայի շուկայում առևտուր իրականացնելու իրավունքի տրամադրումը։ Այս միջոցառումները նպաստել են զանգվածային տեղադրումների ավարտին մինչև տարվա երկրորդ կեսին սպասվող կանոնակարգերի փոփոխությունները:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...