Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան Աբրահամյան
Քաղաքականություն

Իմ գիտակցված որոշումն է պատրաստ լինել անարգանք, սուտ, զրպարտություն, լուտանք, կալանք, զրկանք կրել, բայց չապրել անպատիվ, անհայրենիք, ինքդ քեզ հետ անհաշտ, կքած վախից ու սարսափից, ինքդ քեզ ու քո ինքնությունը ուրացած. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Իմ գիտակցված որոշումն է պատրաստ լինել անարգանք, սուտ, զրպարտություն, լուտանք, կալանք, զրկանք կրել, բայց չապրել անպատիվ, անհայրենիք, ինքդ քեզ հետ անհաշտ, կքած վախից ու սարսափից, ինքդ քեզ ու քո ինքնությունը ուրացած։ Այս մասին ԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից գրած իր նամակում նշել է Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: 

«Փառք Քեզ, Աստված, փառք Քեզ ,

ամեն բանի համար փառք Քեզ»։

Դժվար, տառապալից, ամոթալի, խայտառակությամբ լեցուն, բայց հետաքրքիր զարգացումներով օրեր և ժամանակներ ենք ապրում՝ երկունքի օրեր, երբ ի վերջո կծնվի ազատագրումը և կգլորվի չարիքի իշխանությունը։

Ես, գտնվելով տեղեկատվական ամբողջական շրջափակման պայմաններում, կցկտուր տեղեկություններ եմ ստանում, թե ինչ է տեղի ունենում թե՛ ընդհանուր դաշտում և թե՛ «Սրբազան Պայքարի» համակիրների նկատմամբ՝ հալածանք և ահաբեկչություն։ Ցավում եմ միայն, որ այս հալածանքին և ահաբեկչության են ենթարկվում մեր նահատակ հերոսների ծնողները՝ հատկապես այժմ անազատության մեջ գտնվող Արա Ռոստոմյանը։ Սա անարգանք է՝ անպատվություն։ Հուսամ երբևէ կկարողանանք դուրս գալ այս ծանր անեծքի տակից։

Չեմ ուզում երկարել, պարզապես ասեմ, որ այս ճանապարհը իմ գիտակցված որոշումն է՝ Հայրենիքի ազատագրության համար չխնայել ոչինչ և «Քավ լիցի ինձ պարծենալ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար՝ ես էլ աշխարհի համար» (Գաղ. Զ:14)

Այո՛, հստակ է ովքեր դուրս են եկել ճշմարտության համար պայքարի՝ ընդդեմ ստի և կեղծիքի, նրանք հանգիստ ու դադար չեն ունենալու ո՛չ հոգեպես և ո՛չ էլ ֆիզիկապես և «Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան» (Մատթ. Ե։6)

Իմ գիտակցված որոշումն է պատրաստ լինել անարգանք, սուտ, զրպարտություն, լուտանք, կալանք, զրկանք կրել, բայց չապրել անպատիվ, անհայրենիք, ինքդ քեզ հետ անհաշտ, կքած վախից ու սարսափից, ինքդ քեզ ու քո ինքնությունը ուրացած։

Փառք Տիրոջը այս բոլոր հալածանքների համար։ Քանի դեռ այսպես է մեր կյանքը, մեր բնակավայրը լինելու է կալանավայր՝ քանի դեռ ազատագրված չէ մեր Պետությունը, չի կարող ազատ լինել իմ կյանքը։

Ես հանձն եմ առել այս ճանապարհը՝ կրելով ողջ պատասխանատվությունը։ Միայն խնդրում եմ ձեզ չերկնչեք թշնամուց, որը զավթել է Հայոց Պետությունը և «ոչ ոք չմոլորեցնի ձեզ պատիր խոսքերով, որովհետև թեպետ հեռու եմ մարմնով, բայց հոգով ձեզ հետ եմ» (Կղ. Բ։5)

Միայն ասեմ, այն ինչ ներկայացվել է մամուլում և այն էլ ի՛նչ մամուլ, ամբողջությամբ սուտ է և կեղծիք՝ հարմարեցված իրենց նպատակին։

Մնացյալը ապագայում։

Երբ այս տողերը գրում էի, լուր ստացա, որ չարիքը հարձակվել է Մայր Աթոռի վրա և ցանկացել ձերբակալել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Զորակցությունս Սրբազան եղբորս՝ անխոնջ ու նվիրյալ, ազնվական հոգևորականին։ Մայր Աթոռի վրա հարձակումը հարիր է միայն մարդասպան և հոգեսպան ռեժիմին՝ չարի իշխանությանը։ Սա այլևս ամեն ինչի վերջն է և հատկապես չարի վերջը։

Հաղթանակը այլընտրանք չունի…

27.06.2025.

Հ. Գ. Դարձյալ դիմում եմ իրավապահներին՝

Տղերք ձեր այսօրվա Վեհարանը գրոհելը նման է եղել հրոսակների ներխուժմանը, որոնք այնուամենայնիվ Վեհարանի վրա չեն արշավել։ Դիմում եմ ձեզ՝ անեծքի տակ մի՛ մտեք, չարիքին մի ծառայեք, ձեր զավակները հարց են տալու և չկարողանաք արդարանալ։ Միշտ ասել եմ՝ այս չարիքը ձեզ հանցակից, մեղսակից և արյունապարտ է դարձնում։

Մի՛ մտեք և վերցրեք Աստծո անեծքը»,-գրել է նա։