Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին հնարավոր չէ
Ռուսաստանն անցել է կոշտ մեթոդների Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացը դադարեցնելու պահանջով։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, թե Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին հնարավոր չէ: Նա, մասնավորապես, նշել է. «Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում այս ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին։ Մենք միշտ կհարգենք Հայաստանի ժողովրդի ընտրությունը: Միևնույն ժամանակ, նկատում ենք, որ Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական բազայում ի հայտ են գալիս նորմատիվ ակտեր, որոնք պարզեցնում են Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից պարենային ապրանքների սերտիֆիկացման որոշ կանոններ: Դա նշանակում է, որ Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում կարող են հայտնվել ապրանքներ, որոնք չեն համապատասխանում մեր պահանջներին։ Մենք այդ հարցը ներկայացնում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը»:
Օվերչուկը հայտնել է, որ նամակով կդիմի Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ նշելով, որ այդ գործողությունները հակասում են Եվրասիական տնտեսական միության նորմերին: Մենք կքննարկենք համապատասխան միջոցների կիրառման հարցը։ «Ես տեղեկացնելու եմ նրան, որ այս գործողությունները հակասում են Եվրասիական տնտեսական միության նորմերին, և մենք քննարկելու ենք համապատասխան միջոցներ կիրառելու հարցը», - նշել է Օվերչուկը։
Հայաստանի խորհրդարանը մարտին ընդունեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը։ Եթե սկզբում ՌԴ-ն բավարարվում էր միայն զգուշացումներով, որ դա խնդիրներ է հարուցելու, ապա այժմ, աստիճանաբար ավելի կոշտ դիրքորոշում են որդեգրում։ Գործող իշխանություններն էլ կրակն են ընկել իրենց հիմարության ձեռքը, չգիտեն՝ ինչպե՞ս անել, որ ոչ Ռուսաստանին նյարդայնացնեն, ոչ՝ արևմտյան տերերի հետ խնդիրներ ունենան։
Նարե Սարգսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...